Արագ փչացող ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները

Արագ փչացող ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները

Արագ փչացող ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները

Հատկապես արագ փչացող ապրանքների տեղափոխումը պատասխանատու գործընթաց է: Փոխադրվող ապրանքի անվտանգությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել մի շարք գործոններ:

Փչացող ապրանքների շարքին են պատկանում այն ապրանքները, որոնց փոխադրումը անհրաժեշտ է իրականացնել հատուկ ջերմային պայմաններում:

Արագ փչացող արտադրանքի հիմնական տեսակները

Արագ փչացող ապրանքները բաժանվում են մի քանի տարատեսակի՝

  • ✓ Բժշկական ապրանքներ
  • ✓ Բուսակման ծագման ապրանքներ (բանջարեղեն, հատապտուղներ)
  • ✓ Կենդանական ծագման ապրանքներ (միս, կաթ, ձու և այլն)
  • ✓ Վերամշակված ապրանքներ (երշիկեղեն, կաթնամթերք, պահածոյացված սնունդ, կտրատած բանջարեղեն և այլն)
  • ✓ Բույսեր (ծաղիկներ, սածիլներ և այլն):

Յուրաքանչյուր ապրանք պահանջում է հատուկ ջերմային պայմաններ: Տարբերակում են ապրանքների 5 տեսակ՝

  • ✓ Թարմ: Տվյալ տեսակի ապրանքների տեղափոխման ժամանակ անհրաժեշտ է սահմանել այնպիսի ջերմային ռեժիմ, որի դեպքում ապրանքները չեն փոխի իրենց վիճակը:
  • ✓ Զովացրած արտադրանք: Տվյալ տեսակի ապրանքներ փոխադրելիս ջերմային ռեժիմը պետք է լինի -60С-ից ցածր:
  • ✓ Սառեցված արտադրանքի փոխադրումը իրականացվում է -5….-10С պայմաններում:
  • ✓ Խորը սառեցված – սառեցման ամենախիստ աստիճանը (-180С և ավելի):
  • ✓ Տաք արտադրանք:

Արագ փչացող ապրանքների փոխադրման տրանսպորտային պահանջները

Հատկապես արագ փչացող ապրանքների փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցը պետք է ունենա թափք: Բացի դրանից, պարտադիր է պահպանել ջերմային և խոնավության պայմանները, ինչի շնորհիվ հնարավոր կլինի պահպանել փոխադրվող ապրանքի որակը: Փչացող ապրանքները հիմնականում փոխադրվում են հատուկ սարքավորումներով՝ իզոթերմ պայմաններում կամ սառնարաններով:

Արագ փչացող հեղուկ ապրանքների փոխադրման համար նախատեսված են հատուկ ցիստեռներ, որոնք անհրաժեշտության դեպքում պատում են ջերմամեկուսիչ պատերով:

Արագ փչացող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցները պետք է պահպանեն սանիտարահիգիենիկ պայմանները: Տարատեսակ ապրանքների համատեղ փոխադրման դեպքում պետք է հաշվի առնել ապրանքների համատեղելիությունը: Փոխադրման ընթացքում ոչ մի ապրանք չպետք է բացասական ազդեցություն թողնի մեկ այլ ապրանքի վրա, օրինակ, սպեցիֆիկ հոտի պատճառով:

Հատկապես արագ փչացող ապրանքների փոխադրման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել փաթեթավորմանը. տարան պետք է լինի անվնաս, ամուր, չոր և մաքուր, չունենա օտար հոտ:

«Էյ Էմ Ջի Տրանս» տրանսպորտային ընկերության կողմից իրականացվող փչացող ապրանքների փոխադրումը հնարավորություն կտա արագ և անվտանգ հասցնել արտադրանքը նշանակման վայր:

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով