Ընկերության մասին

Տրանսպորտային ընկերություն Մոսկվայում

Ամբողջական և հավաքական բեռների միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ

Ժամանակակից առևտրային հարաբերությունները դժվար է պատկերացնել առանց օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության: Որևէ արտադրանքի ներմուծումը և արտահանումը դինամիկ զարգացող բիզնեսի ցուցանիշ է, որը տեղում չի կանգնում, այլ ընդլայնվում է՝ մշտապես նվաճելով նոր բարձունքներ:

Գործանական կապերի արդյունավետության և եկամտաբերության, համար, հաճախ հարկ է լինում դիմել նման ծառայության, ինչպիսին է ամբողջական և հավաքական բեռների միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումները: Դա միանգամայն արդարացված է, քանի որ միայն ժամանակակից տրանսպորտի միջոցով կարելի է իրականացնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ և խոշոր ապրանքների առուվաճառքի գործողություններ:

Ընկերության մասին

Ընկերության մասին

"AMG TRANS ընկերությունը" իր գործունեությունն իրականացնում է 2010-ից` ամեն օր կատարելով տասնյակ պատվերներ և պահպանելով իր բարձր հեղինակությունը: Յուրաքանչյուր հաճախորդ,ով դիմում է ընկերությանը, կարող է վստահ լինել,որ իրենց կցուցաբերվի անհատական մոտեցում: Բոլոր միջազգային ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները կատարվում են հաշվի առնելով փոխադրվող բեռի առանձնահատկությունները, պահանջվող ժամկետներն ու օպտիմալ երթուղին:

Ավտոմոբիլային տրանսպորտը ճանաչվել է բեռնափոխադրման ամենահարմարավետ միջոցներից մեկը՝ անկախ հեռավորությունից: Դրան բնորոշ են հետևյալ առավելությունները.

Առավելություններ

  • Օպերատիվություն. Այն դեպքում, երբ օդային, երկաթուղային և ծովային տրանսպորտային միջոցները պետք է հետևեն որոշակի գրաֆիկի և ժամանակացույցի, ավտոմեքենաները կարող են շարժվել դեպի նպատակակետ շուրջօրյա՝ ընտրելով ամենակարճ և հարմարավետ երթուղին:
  • Ցանկացած տեսակի բեռների առաքման հնարավորություն. Ավտոմեքենաները թույլ են տալիս տեղափոխել ցանկացած չափի օբյեկտներ՝ սկսած փոքր տուփերից մինչև մեծ, բարդ և ծանրաքաշ արդյունաբերական սարքավորումներ:
  • Խնայողություն. ավտոմոբիլային տրանսպորտին է պատկանում ամենագրավիչ և հարմարավետ գների առաջնայնության դափնին:

Մրցակցային առավելություններ

ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՃԱԽՈՐԴ.

Ցածր գներ

Ամենացածր գները Մոսկվայում և Մոսկվայի մարզերում: Դուք միշտ գիտեք, թե որքան եք վճարում և ինչի համար:

Փորձառու վարորդներ

AMG -TRANS- ի փորձառու վարորդներն ունեն ավելի քան 15 տարվա փորձ ։ Մեզ մոտ Ձեր բեռն ապահովության մեջ է:

Աշխատում ենք շուրջօրյա!

Աշխատում ենք օրը 24 ժամ՝ առանց տոների և հանգստյան օրերի:

Սեփական ավտոպարկ

Մեծ ավտոպարկ, որը թույլ է տալիս փոխադրել 1-ից մինչև 20 տ բեռներ:

Հարցերի դեպքում դիմեք մենեջերին

"AMG-ՏՐԱՆՍ"-ի մեծ թիմը հաճույքով կօգնի Ձեզ լուծել ցանկացած խնդիր: Սպասում ենք Ձեր զանգին:
девушка оператор