Ապագայի տրանսպորտ. ինքնավար բեռնատարներ

Ապագայի տրանսպորտ. ինքնավար բեռնատարներ

Ապագայի տրանսպորտ. ինքնավար բեռնատարներ

Առանց վարորդի կամ ինքնավար մեքենաների շուկան աշխարհում սաղմնային փուլում է, սակայն մեծ թափ է հավաքում, և վստահաբար, կարող ենք ասել, որ ապագան ինքնավար տրանսպորտինն է։


Ըստ Ավտոմոբիլային ինժեներների միության, գոյություն ունի ինքնավար մեքենաների 6 մակարդակ, երբ՝

  • ✓ Մեքենան նախազգուշացնող ձայներ է արձակում, բայց անընդհատ չի կառավարվում;
  • ✓ Վարորդը և համակարգը կառավարում են՝ լրացնելով միմյանց;
  • ✓ Վարորդը վերահսկում է վարումը, սակայն մյուս գործընթացները, ինչպիսիք են արագացումը, արգելակումը, ղեկը կառավարվում են համակարգի կողմից;
  • ✓ Մայրուղու վրա տրանսպորտային միջոցը կարող է շարժվել առանց վարորդի հսկողության, սակայն ոչ ստանդարտ իրավիճակներում վարորդն իր վրա է վերցնում վերահսկողությունը;
  • ✓ Նույնը, ինչ վերևում, բայց վարորդի ուշադրությունն այլևս չի պահանջվում: Այս մակարդակը վերաբերում է գրեթե ամբողջական ինքնավար մեքենային;
  • ✓ Տեղաշարժ՝ առանց վարորդի․ ամբողջովին ինքնավար տրանսպորտային միջոց:

Փորձագետների կարծիքով՝ մինչև 2028 թ․ ինքնավար մեքենաների շուկան կկազմի 42 մլրդ դոլար։ Գրեթե բոլոր միջազգային կորպորացիաները պատրաստում են նման մեքենաների նախատիպեր, իսկ մի շարք երկրների օրենսդրությունը հարմարվում է ճանապարհներին դրոնների ներդրմանը։ 2021 թ․ վերջին անօդաչու բեռնատարների թիվը գնահատվել 20,3 մլն։ Շուկայի համաշխարհային առաջատար տերություններն են՝ ԱՄՆ (General Motors, Ford, Waymo), Գերմանիա (Daimler, Volkswagen), Ճապոնիա (Toyota)։

Ռուսաստանում, «Ինքնավար լոգիստիկ միջանցքներ» ծրագրի շրջանակում Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը (M-11) միացնող վճարովի մայրուղում (669 կմ) սպասվում է ինքնավար բեռնատարների փորձնական ռեժիմի գործարկում։ Ծրագրին կմասնակցեն 6 տրանսպորտային ընկերություններ, իսկ նախաձեռնությունը ներկայացվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարություն։ Ըստ կանխատեսումների՝ փաստաթուղթը կհաստատվի 2022 թ․ աշնանը, իսկ M-11 մայրուղու վրա ինքնավար լոգիստիկ միջանցք կհայտնվի մինչև 2024 թ․-ը։ Մինչև 2030 թ․ մոտ 20 հազ. ճանապարհներ կլինեն ինքնավար. 2022 թ․ աշնանը ավտոճանապարհի վերը նշված 10 կմ հատվածում սպասվում է փորձնական գործարկում․ կմասնակցեն այնպիսի բեռնատարներ, ինչպիսիք են՝ Kamaz, Evocargo, Starline:

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով