Վրաստանը «կանաչ միջանցք» է տրամադրել արագ փչացող ապրանք տեղափոխող բեռնատարների համար

Վրաստանը «կանաչ միջանցք» է տրամադրել արագ փչացող ապրանք տեղափոխող բեռնատարների համար

Վրաստանը «կանաչ միջանցք» է տրամադրել արագ փչացող ապրանք տեղափոխող բեռնատարների համար

2022 թ․ մայիսից Վրաստանի սահմանին գործում է այսպես կոչված՝ «կանաչ միջանցք» այն բեռնատարների համար, որոնք գյուղատնտեսական արտադրանք են արտահանում ԵԱՏՄ երկրներ։ Սա նշանակում է, որ բեռնատարների վարորդները, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կկարողանան Վրաստանի տարածքն անցնել արագացված ռեժիմով։


Ո՞ր բեռներն են անցակետերում վերաբերելու արագացված սխեմային

«Կանաչ միջանցքը» գործում է արագ փչացող ապրանքներ տեղափոխող բեռնատարների համար՝ Վրաստանի բոլոր անցակետերում։ Դա պայմանավորված է նրանով, որ վրացական գյուղմթերքի մատակարարումների 90%-ը ԵԱՏՄ երկրներ իրականացվում է Վրաստանի ցամաքային սահմաններով։

Այս որոշումը թելադրված է այն փաստով, որ շուտ փչացող ապրանքներով (բանջարեղեն, միրգ և այլն) բեռնատարների թիվը 2022 թ․ սկզբին կտրուկ աճ է գրանցել։ Եթե նախկինում Վերին Լարսում կուտակված բեռնատարները սեզոնին կազմում էին 500-600 մեքենա, ապա ներկայումս իր հերթին է սպասում 3000 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը։ Փորձագետների կարծիքով՝ այս իրավիճակը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողություններով, որոնք արտահանողներին ստիպել են փոխել իրենց լոգիստիկ սխեմաները։

Նշենք նաեւ, որ Վրաստանի սահմանային անցակետերը, երթևեկության հոսքի ավելացման պատճառով, անցել են արտակարգ ռեժիմի։


Որո՞նք են բեռնափոխադրումների պայմանները:

Սահմանային կետում արագ փչացող ապրանքներ տեղափոխելիս բեռնատարի վարորդը պետք է ներկայացնի համապատասխան ապրանքի տեղափոխումը հաստատող փաստաթղթեր։ Դա հնարավորություն է տալիս բեռնատարների վարորդներին՝ չմնալ երկար հերթերում։ Ընթացակարգը թույլ է տալիս բեռնատարներին լքել Վրաստանի տարածքը 24-36 ժամվա ընթացքում։

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով