Ո°ր բեռներն են պատկանում արգելված բեռների դասին

Ո°ր  բեռներն են պատկանում արգելված բեռների դասին

Ո°ր բեռներն են պատկանում արգելված բեռների դասին

Արգելված են համարվում այն ապրանքները, որոնք չեն համապատասխանում որակի, փաթեթավորման, քաշի և տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող այլ բնութագրական պահանջներին:

Ո°ր բեռներն են տեղափոխման համար արգելված Ռուսաստանում

Կան մի շարք ապրանքներ, որոնց փոխադրումը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում:

Նման բեռների դասին են պատկանում հետևյալները․

  • ✓ Ոսկերչական իրերը, ՌԴ և արտասահմանյան կանխիկ դրամական միջոցները
  • ✓ Կենդանիները, փոխպատվաստման համար նախատեսված օրգանները
  • ✓ Հազվագյուտ կենդանիներն ու բույսերը
  • ✓ Հին մշակութային հուշարձանները
  • ✓ Ինքնությունը հաստատող փաստաթղթերը, որոնց թվին են պատկանում անձնագիրը, աշխատանքային գրքույկը և այլն (բնօրինակները)
  • ✓ Արվեստի գործերը
  • ✓ Կոդավորված սարքերը
  • ✓ Ռազմական նշանակություն ունեցող սարքավորումները
  • ✓ Արագ փչացող սննդամթերքը
  • ✓ Զենքի բոլոր տեսակները (հրազենային, սառը, գազային և այլն):
  • ✓ Կենսաբանական ծագման դեղամիջոցները։

Որոշ ապրանքներ թույլատրվում են տեղափոխել միայն հատուկ ատյանների թույլտվությամբ:

Ո°ր ապրանքներն են համարվում «վտանգավոր»

Վտանգավոր են համարվում այն բեռները, որոնք վթարի կամ այլ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կարող են վնասակար լինել մարդկանց առողջության կամ շրջակա միջավայրի համար: Դրանք պատկանում են այն ապրանքների դասին, որոնք կամ արգելված են տրանսպորտային փոխադրման համար կամ պահանջվում են հատուկ փաստաթղթեր և փաթեթավորում, երբ առաքվում են:

Վտանգավոր բեռները դասակարգվում են ըստ իրենց ֆիզիկաքիմիական հատկությունների և վտանգավորության աստիճանի: Այդ դասակարգումը կատարվում է համաձայն ՄԱԿ-ի կողմից սահմանված փորձարկման արդյունքների։

Վտանգավոր ապրանքների տեղափոխումը պետք է ուղեկցվի հայտարարագրով:

Վտանգավոր ապրանքների տիպիկ օրինակներ կարող են համարվել՝

  • ✓ Տարբեր տեսակի զենքերը
  • ✓ Հեշտ այրվող վառելիքը
  • ✓ Մաշկը քայքայող թթուները
  • ✓ Դյուրավառ բաղադրիչներ պարունակող ներկերը
  • ✓ Աերոզոլների տարբեր տեսակները
  • ✓ Լուծիչները, սոսինձը, որոշ տեսակի հավելանյութերը
  • ✓ Ավտոեքենաների մարտկոցները, որոնք պարունակում են էլեկտրոլիտ
  • ✓ Տարբեր առարկաները, որոնք ունեն թունավոր բաղադրիչներ
  • ✓ Հոգեմետ նյութերն ու թմրանյութեր պարունակող միջոցներն ու պրեպարատները, որոնք ունեն բժշկական նշանակություն։

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով