29
Мая
Ի՞նչ է տրանսպորտային մակնշումը և որտեղ է այն կիրառվում
Բեռնափոխադրումներն այսօր բավականին պահանջված են բնակչության շրջանում: Շատ կարևոր է, որ փոխադրման ընթացքում բեռների վրա լինի ճիշտ մակնշում:
Ի՞նչ է ներառում բեռների մակնշումը
Բեռների մակնշումը ենթադրում է պայմանական նշանների (տառեր, թվեր, գրաֆիկական պատկերներ) տեղադրում բեռի փաթեթավորման վրա, պարունակում է ինֆորմացիա այն մասին, թե ինչպես վարվել փոխադրվող բեռների հետ:
Բեռների մակնշման նպատակներն են.
- ✓ Փաթեթավորման պարունակության մասին տեղեկատվության փոխանցումը,
- ✓ Բեռների վնասման հավանականության նվազեցումը,
- ✓ Փոխադրվող բեռների հետ վարվելու վերաբերյալ խորհուրդները,
- ✓ Ճիշտ մակնշումը նպաստում է ապրանքների արագ առաքմանը։
Բեռների մակնշումը պետք է համապատասխանի ԳՕՍՏ ստանդարտներին և պարունակի հետևյալ գրառումները․
- ✓ Հիմնական. այս խմբի մեջ մտնում են այն անձի կամ կազմակերպության անվանումը, ում հասցեագրված է բեռը, ժամանման կետի անվանումը, մեկ խմբաքանակում բեռի տեղերի քանակը և դրա ներսում հերթական համարը:
- ✓ Լրացուցիչ գրառումներ, որոնք պարունակում են տվյալներ բեռի ուղարկողի անվանման, վայրի և տրանսպորտային փոխադրումն իրականացնող ընկերության անվանման վերաբերյալ:
- ✓ Ինֆորմացիոն գրառումներ, որտեղ նշվում է ապրանքի քաշը փաթեթավորմամբ և առանց (համախառն և զուտ), բեռնային տարածքի չափսը սանտիմետրերով:
Տրանսպորտային մակնշում անվանվում է այն գրառումը կամ այն պայմանական նշանները, որոնք տեղակայված են անմիջապես ապրանքի կամ փաթեթավորման վրա: Արագ առաքման անհրաժեշտ պայմանը հստակ և ճիշտ մակնշումն է: Տարբերում են տրանսպորտային մակնշման 3 տեսակ․
- ✓ Ապրանքային, որտեղ նշվում է բեռի անվանումը, արտադրման տեղն ու ամսաթիվը:
- ✓ Առաքման մակնշումը ենթադրում է ինֆորմացիա ուղարկողի և ստացողի հասցեների, տեղերի ընդհանուր քանակի, համախառն և զուտ քաշերի վերաբերյալ:
- ✓ Հատուկ (նախազգուշական) մակնշումը պարունակում է նախազգուշացման գրառումների և պատկերների մասին ինֆորմացիա:
- ✓ Տրանսպորտային մակնշումը ցույց է տալիս խմբաքանակում տեղերի քանակը: ԳՕՍՏ պահանջների համաձայն՝ տրանսպորտային մակնշումը պետք է կազմված լինի մանիպուլյացիոն և տրանսպորտային գրառումներից:
- ✓ Մանիպուլյացիոն գրառումները ցույց են տալիս բեռի հետ վարվելու կանոնները
- ✓ Նախազգուշական նշաններն օգտագործում են այն դեպքում, երբ բեռի հետ վարվելու կանոնները հնարավոր չէ պատկերել միայն մանիպուլյացիոն գրառումներով:
Մակնշումը կատարվում է ջրադիմացկուն ներկի օգնությամբ: Ոչ մեծ չափսի բեռների դեպքում մակնշումը կատարվում է վերևի հատվածում, իսկ մյուս դեպքերում՝ կողային մասերում:
Վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ մակնշումը պետք է պարունակի վտանգի հատուկ նշան:
Ինչպե՞ս է վերծանվում մակնշումը
Մակնշումը վերծանելու համար հարկավոր է ունենալ ճիշտ ինֆորմացիա դրա պարունակության մասին: Անհրաժեշտ է ոչ միայն իմանալ, թե ինչի համար է դրված այս կամ այն նշանը, այլ նաև հաշվի առնել, թե հատկապես որ մասում է տեղադրված նշանը։
Մեկնաբանությունները