22
Дек
Ի՞նչ է քրոս-դոքինգը լոգիստիկայում
Քրոս-դոքինգը համարվում է լոգիստիկ գործողությունների շարք, որի շնորհիվ ապրանքների ընդունումն ու առաքումը ժամանակային առումով հնարավորինս ճշգրիտ համակարգվում է և ապրանքը հասնում է նշանակման վայր պայմանավորված ժամկետներում: Քրոս-դոքինգը հատկապես արդյունավետ է մի քանի տեսակ ապրանքների դեպքում
- ✓ Սահմանափակ պահպանման ժամկետ ունեցող սննդամթերք,
- ✓ Բարձրորակ ապրանքներ, որոնք ընդունման գործընթացում հավելյալ ստուգման կարիք չունեն, ,
- ✓ Ապրանքներ, որոնք մեծ պահանջարկ ունեն,
- ✓ Ապրանքներ, որոնք պետք է իրացնել սահմանված ժամկետներում:
Քրոս-դոքինգի տեսակները
Տարբերում են քրոս-դոքինգի հետևյալ տեսակները՝
- ✓ Մեկ փուլից բաղկացած քրոս-դոքինգ: Ապրանքը առաքվում է պահեստ, որտեղ այն տեղափոխվում է մեկ այլ փոխադրամիջոց և ճանապարհ է ընկնում պատվիրատուի մոտ:
- ✓ Երկու փուլից բաղկացած քրոս-դոքինգ: Տվյալ դեպքում գործընթացը բաղկացած է հետևյալ ենթափուլերից՝
- ➣ բեռի ընդունում
- ➣ տեսակավորում
- ➣ ուղարկում հաճախորդին:
Լոգիստիկայում քրոս-դոքինգի կիրառման ոլորտները
Քրոս-դոքինգի կազմակերպման համակարգը զգալիորեն նվազեցնում է ապրանքների՝ հաճախորդին առաքման ժամանակահատվածը: Քրոս-դոքինգը ապրանքների լայն շրջանառություն ունեցող ընկերությունների համար հանդիսանում է լավագույն տարբերակ:
Քրոս-դոքինգի առավելություններն ու թերությունները
Քրոս-դոքինգի հիմնական առավելություններն են՝
- ✓ Վերջնական սպառողը ստանում է որակյալ ապրանք՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում և ցածր գներով
- ✓ Շնորհիվ շրջանառության ինտենսիվության՝ արտադրողը շահում է
- ✓ Նվազում են այնպիսի դեպքերը, երբ ապրանքը վերադարձվում է սխալ տեսակավորման պատճառով
- ✓ Նվազում է պահեստներից օգտվելու կարիքը
- ✓ Հնարավորություն է առաջանում միաժամանակ աշխատել մեծ թվով պատվիրատուների և մատակարարների հետ
Չնայած առավելություններին՝ քրոս-դոքինգն ունի նաև որոշ բացասական կողմեր՝
- ✓ Անհրաժեշտ է ապրանքների սպառողական պահանջարկի անդադար վերլուծություն
- ✓ Պահանջվում է երթևեկության հոսքի հստակ կազմակերպում
- ✓ Էլեկտրոնային փաստաթղթերի միասնական կառավարման անհրաժեշտություն։
AMG TRANS ընկերությունը հաճախորդներին առաջարկում է քրոս-դոքինգի ծառայություններ: Ընկերության աշխատակիցների համակարգված աշխատանքը, գործընթացի ճշգրտությունը, անհրաժեշտ տեխնիկական բազայի առկայությունը և հսկայական փորձը հանդիսանում են մեր աշխատանքի որակի և արդյունավետության երաշխիք:
Մեկնաբանությունները