Կոնտեյներային տերմինալների դերը բեռնափոխադրումների կազմակերպման գործում

Կոնտեյներային տերմինալների դերը բեռնափոխադրումների կազմակերպման գործում

Կոնտեյներային տերմինալների դերը բեռնափոխադրումների կազմակերպման գործում

Կոնտեյներային տերմինալներ են կոչվում այն կետերը, որոնք կատարում են բեռնարկղերի ընդունման/ուղարկման, ինչպես նաև դրանք ստացողին փոխանցելու հետ կապված համալիր աշխատանքների ողջ ծավալը։ Բեռնափոխադրումների իրականացման գործում կոնտեյներային տերմինալների գորխառույթը ապրանքների և նյութերի արդյունավետ փոխադրման կազմակերպումն է, ինչպես նաև՝ բեռների հոսքերի օպերատիվ բաշխումը։


Ի՞նչ են իրենցից ներկայացնում կոնտեյներային տերմինալները

Կոնտեյներային տերմինալը համալիր է՝ հագեցած տարբեր ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Դրա մեջ մտնում են պահեստներ, վարչական և լրացուցիչ հարմարություններ, որոնք մասնագիտացած են բեռնարկղերի ժամանման/ելքի, վերբեռնման, պահեստավորման, տեսակավորման ծառայությունների մատուցման գործում, ներառյալ՝ տեխնիկական և առևտրային ծառայությունները:


Կոնտեյներային տերմինալների տեսակները

Կոնտեյներային տերմինալները դասակարգվում են․

  • ✓ ըստ տրանսպորտային միջոցի, օրինակ, երկաթուղի - ճանապարհ;
  • ✓ կախված բեռի տեսակից՝ մասնագիտացված կամ ընդհանուր բեռների համար;
  • ✓ ըստ բեռնափոխադրումների տեսակի՝ նախատեսված ներքին փոխադրումների և մաքսակետով անցնողների համար։

Կան նաև հետևյալ տիպի տերմինալներ․

  • բեռների, որոնք կատարում են բեռնափոխադրումների փաստաթղթավորման գործառույթ;
  • բեռնատեսակավորման – կատարում են կետերի բոլոր գործառույթները, ինչպես նաև՝ իրականացնում տարանցիկ բեռնարկղերի տեսակավորում, այսինքն, պահեստավորման ծառայությունների մատուցում, նաև՝ մեկ կոնտեյներից մեկ այլ մեքենա բեռի վերբեռնում;
  • տեսակավորող տերմինալներ, որոնք տեսակավորում են տարանցիկ բեռնարկղերը:

Կոնտեյներային տերմինալների հիմնական գործառույթները

Կոնտեյներային տերմինալները իրականացնում են․

  • ✓ բեռնարկղերից բեռնաթափում/բեռնում մեքենայի մեջ;
  • ✓ բաց տարածքներում պահեստային ծառայությունների մատուցում;
  • ✓ տարաների բեռնում տարբեր տրանսպորտային միջոցների վրա;
  • ✓ տրանսպորտային փաստաթղթերի գրանցում;
  • ✓ տարբեր տրանսպորտային միջոցների, բեռնարկղերի տեխնիկական զննում;
  • ✓ բեռնարկղերի, տարբեր սարքավորումների և այլնի սպասարկում և վերանորոգում։

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով