Տրանսպորտային լոգիստիկա

Տրանսպորտային լոգիստիկա

Տրանսպորտային լոգիստիկա

Առևտրային գործությունեությունն անհնարին կլինի առանց հուսալի տրանսպորտային լոգիստիկայի: Փոխադրումը բոլոր ժամանակներում արդյունավետ գործոն է ծառայությունների և ապրանքների վաճառքի ոլորտում: Այն ընդգրկում է լոգիստիկային հատկացված ծախսերի 50%-ը:

Ի՞նչ է տրանսպորտային լոգիստիկան

Այն իրենից ներկայացնում է միջոցառումների շարք, որն իրականացվում է ապրանյութական արժեքնեի տեղափոխման կազմակերպման նպատակով՝ նախապես որոշված երթուղով: Ուղղությունը օպտիմալ է համարվում, եթե օբյեկտի առաքումն իրականացվում է ամենակարճ ժամանակամիջոցում, մինիմալ ծախսերով, առանց վնասելու առաքվող ապրանքը: Տրանսպորտային լոգիստիկան պետք է երաշխավորի տրանսպորտային միջոցի ամբողջական բեռնումը և միաժամանակ՝ բեռի առաքման ամենասեղմ ժամկետները:

Տրանսպորտային լոգիստիկան ունի երկու ուղղություն.

  • ✓ Ներքին տրանսպորտային լոգիստիկա. բեռը բաշխվում է անմիջապես ընկերության տարածքում կամ դրա մասնաճյուղերի միջև
  • ✓ Արտաքին տրանսպորտային լոգիստիկա. ապրանքի առաքումն իրականացվում է արտադրողից սպառողին

Տրանսպորտային առաքման առաջադրանքներում ներառվում է հետևյալ ծառայությունների իրականացումը.

  • ✓ Ապրանքի առաքման կազմակերպում և մոնիտորինգ
  • ✓ Համապատասխան փաստաթղթերի գրանցում
  • ✓ Բեռի փոխադրման իրավական աջակցություն
  • ✓ Վճարում՝ փոխադրման ծառայության համար
  • ✓ Բեռի բեռնում և բեռնափաթում
  • ✓ Փաթեթավորում և տեղավորում պահեստում
  • ✓ Գործընթացի ռացիոնալացում
  • ✓ Տեղեկատվության ապահովում
  • ✓ Ապահովագրման և մաքսային ծառայություններ

Ժամանակակից տրանսպորտային լոգիստիկայի միջոցով լուծվող խնդիրները

Գոյություն ունի բաժանում, որը ներառում է 5 առանցքային առաջադրանք, որոնցից յուրաքանչյուրը փոխադրման գործընթացի անբաժանելի մաս է կազմում:

  • ✓Առաքման կետի վերլուծություն: Տվյալ փուլում կազմվում է երթուղին՝ ուսումնասիրելով նշանակման կետը
  • ✓Բեռների որակի վերլուծություն
  • ✓ Պահեստի վայրի ընտրություն
  • ✓ Փախադրամիջոցի ընտրություն. յուրաքանչյուր տրանսպորտային միջոց ունի իր առավելություններն ու թերությունները, օրինակ՝ ցամաքային տրանսպորտն ավելի մոբիլ է, քան օդայինը, չնայած դրա արժեքը շատ ավելի մատչելի է: Փոխադրամիջոցն ընտրվում է հետևյալ պայմաների հիման վրա.
    • ► Բեռի տեսակ
    • ► Բեռի առաքում
    • ► Տրանսպորտային լոգիստիկային հատկացված ֆինանսական միջոցներ
    • ► Տեղանքը, որով անցնում է ճանապարհը
    • ► Պարամետրերի օպտիմալացում (փոխադրման արագության մեծացում, վառելիքի սպառման ծավալի նվազեցում)
  • ✓ Փոխադրվող բեռի մոնիտորինգ: Այս մեթոդը թույլ է տալիս նվազեցնել կորստի վտանգը

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով