Տրանսպորտային հնարավորությունները բեռների փոխադրման 20 տոննա

Տրանսպորտային հնարավորությունները բեռների փոխադրման 20 տոննա

Տրանսպորտային հնարավորությունները բեռների փոխադրման 20 տոննա

20 տոննայից ավելի կշռող բեռների փոխադրումները մեծ արագության, անվանգության, հուսալիության և մատչելի գնի օպտիմալ համադրություն են: Դրանց փոխադրումն իրականացվում է հատուկ սարքավորումներով հագեցած տրանսպորտային միջոցներով:

20 տ բեռների փոխադրման առանձնահատությունները

20 տոննայից ավելի կշռող բեռների խմբաքանակի փոխադրումը պահանջված է ինչպես խոշոր արդյունաբերող, շինարարական ընկերությունների, այնպես էլ փոքր և միջին ընկերությունների կողմից: Սա ունիվերսալ մեթոդ է, որի համար խոչընդոտ չեն ո՛չ անհարթ ճանապարհները, ո՛չ մեծ քաղաքների խնդիրները:

Օգտագործվում են մինչև 20 տոննա տարողունակությամբ բեռնատարներ, որոնցով թույլատրվում է տեղափոխել գրեթե ամեն տեսակի բեռներ.

  • ✓Սննդամթերք;
  • ✓Մետաղյա կոնստրուկցիաներ;
  • ✓Երկաթբետոնե կոնստրուկցիաներ, շինարարական նյութեր;
  • ✓Գյուղատնտեսական արտադրության ապրանքներ;
  • ✓Հասարակական սպառման ապրանքներ;
  • ✓Պալետային ապրանքներ:

20 տոննայից ավելի բեռների փոխադրումներն ունեն մի շարք առավելություններ

  • • Ավտոմեքենաների մեծ տարողունակություն
  • • Լայն աշխարհագրություն
  • • Անվտանգություն, հուսալիություն

20 տոննայից ավելի բեռների փոխադրումը թույլ է տալիս տեղափոխել կենցաղային և արդյունաբերական ապրանքներ, բայց և միաժամանակ դրանց բաժանման կամ փաթեթավորման կարիք չկա:

20 տոննայից ավելի բեռների փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին:

  • ✓պարտադիր գրանցված լինի,
  • ✓դրանում պարտադիր լինեն դեղատուփ, կրակմարիչ, վթարային կանգառի նշան, տախոմետր

Փոխադրում ավտոտրանսպորտով

Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծառայությունը շուկայում շատ մեծ պահանջարկ ունի: 20 տոննայից ավելի բեռների փոխադրումն իրականացվում է հատուկ բեռնատարներով կամ քարշակների օգնությամբ, որոնք ունեն բարձր բեռնամբարձությամբ կցանքներ: 20 տոննա բեռնատարողությամբ ավտոմոբիլները պետք է ունենան հետևյալ տեխնիկական բնութագրերը.

  • ✓80 խմ թափքի ծավալ
  • ✓մինչև 30 տ շասի տարողունակություն
  • ✓20 մ-ից սկսած թափքի երկարություն
  • ✓մոտ 2.5 մ
  • ✓մոտ 3 մ թափքի բարձրություն

Փոխադրում երկաթուղային տրանսպորտով

Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրումը ունիվերսալ մեթոդ է: Երկաթուղային փոխադրումը երկար հեռավորությամբ զանգվածային բեռների փոխադրման լավագույն տարբերակն է:

Բեռնափոխադրումների տվյալ տեսակը թույլ է տալիս փոխադրել ցանկացած տեսակի՝ սորուն, փխրուն, լցնովի, վտանգավոր, ծանրակշիռ, շուտ փչացող և այլ ապրանքներ.

Երկաթուղային փոխադրումների հիմնական առավելություններից են.

  • ✓Տարողունակությունը, որոնցով բեռնատար վագոնները համարվում են առաջատարներ
  • ✓Կապանակնքված ապրանքային վագոնները, որոնցում ապահովվում է փոխադրվող բեռների անվտանգությունը
  • ✓Ավելի քիչ է վթարների ենթարկվելը, քան ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները
  • ✓Հասանելի գները
  • ✓Երկաթուղային փոխադրումները կախված չեն եղանակային պայմաններից

Փոխադրում ավիատրանսպորտով

Ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումների համեմատ, ավիափոխադրումները բավական «երիտասարդ» փոխադրման տեսակ են (20 տարի 20-րդ դարից): Օդային բեռնափոխադրումների հատուկ է հասանելիությունն ու օպերատիվությունը: Այս փոխադրման շնորհիվ Դուք կարող եք փոխադրել ցանկացած տեսակի ապրանք, այդ թվում նաև խոշորածավալ և վտանգավոր բեռներ, բացառությամբ գերծանր բեռների (120 տոննայից ավելի): Տվյալ փոխադրման առավելություններից են.

  • ✓Առաքման մաքսիմալ սեղմ ժամկետը
  • ✓Նախնական վիճակի պահպանման բարձր աստիճանը
  • ✓Այլ երկրներ առաքման լայն շրջանակը
  • ✓Կանոնավոր փոխադրումները

Փոխադրում ծովային տրանսպորտով

Ծովային բեռնափոխադրումները կարևոր դեր ունեն ապրանքների գլոբալ մատակարարման համակարգում: Երկար հեռավորոթյամբ խոշորածավալ բեռների փոխադրման դեպքում ամենահարմար տարբերակներից մեկն է: Տվյալ փոխադրման առավելություններից հարկ է նշել.

  • ✓Բեռնափոխադրման հնարավորությունը այն երկրներ, որոնք չունեն ցամաքային երթուղիներ
  • ✓Ուղղությունների լայն ընտրությունը (առանց սահմանափակումների)
  • ✓Փոխադրման անվտանգություն ը
  • ✓Առաքման ցածր գինը
  • ✓ Չկան ծավալի և քաշի սահմանափակումներ

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով