Փոխադրումներ ավտոտրանսպորտով ցածր գներով

Փոխադրումներ ավտոտրանսպորտով

Փոխադրումներ ավտոտրանսպորտով

Տարեցտարի երկրների միջև սահմանները դառնում են ավելի բաց, իսկ հեռավորությունը միջազգային ընկերությունների համար առանձնապես նշանակություն չունի: Շնորհիվ AMG TRANS ընկերության՝ բեռների տեղափոխումը արտերկիր կարող է իրականացվել օպերատիվ կերպով և ունենալ օպտիմալ ծախսեր՝ ապահովելով պահպանման բոլոր պահանջները:

AMG TRANS ընկերությունը տրանսպորտային ընկերություն է և շուկայում է 2010-ից՝ կիրառելով կուտակված ողջ փորձը և իրականացնելով հուսալի փոխադրումներ դեպի արտերկիր:

Մեր ընկերության հետ աշխատանքի հիմնական առավելություններն են՝

  1. Գրագետ մենեջերներ, ովքեր միշտ պատրաստ են մշակել տնտեսապես հիմնավորված, նպատակահարմար երթուղիներ բեռների առաքման համար:
  2. Միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթերի օպերատիվ ձևակերպում:
  3. Բեռի մշտական վերահսկողություն ողջ ճանապարհի ընթացքում:
  4. Արտասահմանում փոխադրումներ իրականացնելու բազմամյա փորձով վարորդներ, ովքեր կառաքեն Ձեր բեռը նախատեսված ժամկետներում:
  5. Ժամանակակից ավտոմեքենաներով հագեցած սեփական ավտոպարկ, որը թույլ է տալիս իրականացնել փոխադրումներ դեպի արտերկիր՝ ապահովելով պահպանման բոլոր կանոնները և ջերմաստիճանները:
  6. Բեռների տեղավորման հնարավորություն մեր ընկերության պահեստներում:
  7. Օպտիմալ գներ բոլոր ծառայությունների համար՝ թե՛ լոգիստիկ, թե՛ տրանսպորտային
  8. Ուշադիր և փորձառու բեռնակիրների խմբեր, որոնք կապահովեն բեռի ամբողջականությունը և անհրաժեշտ արագություն բեռնման-բեռնաթափման աշխատանքներում: Անհրաժեշտ բեռնիչ սարքավորումների առկայություն պահեստներում:
  9. Միջազգային կանոնավոր բեռնափոխադրումների իրականացում դեպի Մերձբալթյան երկրներ, Եվրոպա և ԱՊՀ:

Այլ երկրների բազմաթիվ առաջատար լոգիստիկ կազմակերպությունների հետ երկարաժամկետ կապերի շնորհիվ, բեռների առաքումը և ձևակերպումը տեղի է ունենում հստակ սահմանված ժամկետներում և համաձայնեցված գնով: Հաճախորդների ցանկությամբ կարող է կազմակերպվել բեռների առաքում:

Մեր ընկերության առաջնային նպատակը պատվիրատուների պահանջների բավարարումն է: Անկախ ձեռնարկությունների մասշտաբից և նպատակակետից, ցանկացած բեռնափոխադրում արտերկիր գրագետ ձևակերպվում է՝ համաձայն ընթացիկ օրենսդրության և հավասարապես վերահսկվում է մինչև ստացողին հասնելը: Պահպանվում են բոլոր ժամկետները և պահանջները, որոնք ամրագրված են պայմանագրում: