24
Июл
Ավիափոխադրումների ժամանակ բեռների փաստաթղթերի ձևակերպման առանձնահատկությունները
Ժամանակակից աշխարհում ավիափոխադրումները մեծ պահանջարկ ունեն։ Չէ՞ որ դրանց շնորհիվ հնարավոր է արագ և ապահով տեղափոխել բեռը աշխարհի ցանկացած վայր։ Բեռների ուղարկումն ու առաքումը ավիափոխադրման ժամանակ ունի մի շարք առավելություններ։ Այս դեպքում պարտադիր է ուղեկցող փաստաթղթերի առկայությունը, հակառակ դեպքում՝ օդանավակայանում բեռն ուղղակի չեն ընդունի։
Ուղեկցող փաստաթղթերն են.
- ✓ Հաշիվ-ապրանքագիր
- ✓ Փաթեթավորման անվանաթերթ
- ✓ Բեռնագիր
- ✓ Անվտանգության փաստաթուղթ
Ավիաբեռնագրի ձևակերպումը
Ավիաբեռնագիրը փաստաթուղթ է, որը տրվում է բեռները ուղարկողի կամ դրա գործակալի կողմից և հաստատում է օդային փոխադրման իրականացման փաստը։ Ավիաբեռնագիրն ունի անհատական 11-նիշանոց համար, որը նախատեսված է փոխադրման ընթացքում բեռի կարգավիճակի, գտնվելու վայրի ստուգման համար։ Դրա հակառակ կողմում նշվում է ավիափոխադրման իրականացման պայմանագիրը (պայմաններ և այլն)։
Ավիաբեռնագիրը հաստատում է հետևյալ գործառույթների կատարումը․
- ✓ Ավիափոխադրման պայմանագրի կնքման հավաստագիր
- ✓ Ավիափոխադրման համար ապրանքների ընդունման վկայագիր
- ✓ Ավիափոխադրման պայմանների հաստատում
Ավիաբեռնագիրը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը․
- ✓ Բեռը ուղարկողի անվանումը և ամբողջական հասցեն
- ✓ Առաքման վայրի եռանիշ անվանումը
- ✓ Բեռնափոխադրողի անվանումը
- ✓ Առաքման ամսաթիվը
- ✓ Բեռի փաստացի արժեքի մասին ինֆորմացիա
- ✓ Ապահովագրական տվյալներ
- ✓ Տեղերի քանակը
- ✓ Բեռի անվանումը
- ✓ Համախառն և զուտ քաշը
Որոշ դեպքերում ավիաբեռնագիրը կարող է օգտագործվել որպես մաքսային հայտարարագիր:
Հաշիվ-ապրանքագրի կազմումը
Հաշիվ-ապրանքագիրը կարևոր փաստաթուղթ է, որը կազմվում է ավիափոխադրումների ժամանակ և հանդիսանում հիմք դրամական միջոցների փոխանցման համար, ինչպես նաև կարող է հաստատել ապրանքի ծագումը։
Հաշիվ-ապրանքագիրը իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, որը վաճառողը տրամադրում է պատվիրատուին։ Այն իր մեջ պարունակում է ինֆորմացիա ապրանքների և ծառայությունների այն հատկությունների մասին (քանակ, գին, գույն, քաշ և այլն), որոնք ներկայացվել են պատվիրատուին։ Գոյություն ունի նաև այսպես կոչված ֆորմալ հաշիվ-ապրանքագիր, որը պարունակում է ապրանքի արժեքի մասին ինֆորմացիա։
Հաշիվ-ապրանքագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը․
- ✓ Վաճառողի անվանումը և փոստային հասցեն
- ✓ Պատվիրատուի անվանումը և փոստային հասցեն
- ✓ Բեռնափոխադրողի անվանումը
- ✓ Պատվերի ամսաթիվը և համարը
- ✓ Ապրանքի կարճ նկարագիրը
- ✓ Ապրանքի արժեքը
- ✓ Տեղերի քանակը
- ✓ Առաքման և վճարման պայմանները
Փաթեթավորման անվանաթերթի կազմումը
Փաթեթավորման անվանաթերթն իրենից ներկայացնում է ապրանքը ուղեկցող փաստաթուղթ, որն անհրաժեշտ է ավիափոխադրում իրականացնելու համար։ Այն իր մեջ պարունակում է ապրանքների ցանկը և առանձին ինֆորմացիա յուրաքանչյուր ապրանքի մասին (զուտ և համախառն քաշ, ապրանքային տեղի չափս)։
Փաթեթավորման անվանաթերթը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը․
- ✓ Փաթեթավորման անվանաթերթի համար և ամսաթիվ
- ✓ Բեռը ստացողի, պատվիրատուի, վաճառողի և ուղարկողի անվանումները և դրանց փոստային հասցեները
- ✓ Պայմանագրի (պատվեր) համարը և ամսաթիվը
- ✓ Ապրանքների թիվը (քանակը տարայում)
- ✓ Տարայի համարը (բեռի տեղը), տեսակը
- ✓ Բեռի ընդհանուր քաշը
Ավիափոխադրման ընթացքում երբեմն անհրաժեշտ է նաև անվտանգության անձնագիրը, որն իրենից ներկայացնում է փոխադրվող բեռի անվտանգությունը հաստատող փաստաթուղթ։
Մեկնաբանությունները