30
Авг
Մոսկվայի 3-րդ տրանսպորտային օղակի ներսում բեռնափոխադրումների կանոնները
2011 թ. Մոսկվայի կառավարությունը սահմանափակումներ մտցրեց Մոսկվայի 3-րդ տրանսպորտային օղակի ներսում ցերեկային ժամերի համար։ Այս սահմանափակման նպատակը տրանսպորտային կոլապսի կանխումն էր և մայրաքաղաքի կենտրոնը չծանրաբեռնելը։
Ո՞վ իրավունք ունի մուտք գործել
Մոսկվայի 3-րդ տրանսպորտային օղակ առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 22:00-ը մուտք գործելու իրավունք ունեն ցանկացած տրանսպորտային միջոցներ, որոնց բեռնունակությունը չի գերազանցում 1 տոննան: Այդ դեպքում հատուկ անցաթերթիկ չի պահանջվում։ Բացի դրանից, մայիսից մինչև հոկտեմբեր սահմանափակումները գործում են մինչև ժամը 00։00-ը ուրբաթ օրերին, հանգստյան օրերին (այսինքն՝ շաբաթ և կիրակի), տոնական և նախատոնական օրերին:
2017 թ․հունվարից սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի 3-րդ տրանսպորտային օղակի ներսում ՝ III էկոլոգիական դասից ցածր բեռնատար մեքենաների համար։
Որտե՞ղ և ինչպե՞ս է տրվում անցագիրը
Մոսկվայի 3-րդ տրանսպորտային օղակի տարածքում բեռնափոխադրումների անհրաժեշտության դեպքում, պետք է ձևակերպել հատուկ անցաթուղթ, որը տրամադրվում է անվճար։ Հայտը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով Մոսկվայի քաղաքապետի ինտերնետային կայքում: Անցագիրը տրամադրվում է ձեռնարկատերերին կամ ընկերություններին, որոնք իրականացնում են բեռնափոխադրումներ, որպեսզի պահպանվի քաղաքի կենսագործունեությունը։ Նաև, ցանկության դեպքում, անցագիրը կարող է տրամադրվել մասնավոր անձի։ Անցագիրը կարող է մերժվել հետևյալ պատճառների առկայության դեպքում:
- ✓ Ավտոմեքենայի վարորդն ունի չվճարված տուգանքներ:
- ✓ Խախտվել են քաղաքի կենտրոնում երթևեկության կանոնները:
Անցագիրը կարելի է ձևակերպել ինչպես 6 ամիս ժամկետով կամ մեկ տարով, այնպես էլ կարելի է ստանալ մեկանգամյա թույլտվություն, որը վավեր է 5 օր:
Պատասխանատվությունը սահմանված կանոնները խախտելու համար
Մոսկվայի 3-րդ տրանսպորտային օղակի ներսում կանոնների պահպանմանը հետևում են հատուկ տեսախցիկներ, որոնք արձանագրում են նույնիսկ ամենափոքր խախտումը: Տեսախցիկը ֆիքսում է նաև ավտոմեքենաների համարները և համեմատում դրանք բազայի հետ։ Եթե այնպիսի իրավիճակ է առաջանում, որ բազայում ավտոմեքենայի համարները չեն հայտնվել, ավտոմեքենայի սեփականատիրոջը գրավոր ծանուցում է ուղարկվում, որում նշվում է տուգանքի չափը (տուգանքի գումարը կազմում է 5000 ռուբլի յուրաքանչյուր ֆիքսված խախտման համար):
AMG Trans տրանսպորտային ընկերությունը ձևակերպում է բոլոր անհրաժեշտ անցագրերը ՝ պահանջներին համապատասխան։
Մեկնաբանությունները
Компания с высоким уровнем клиентского сервиса. Грамотно решили все вопросы по транспортировки груза, начиная от оформления документов и заканчивая его упаковкой. Приятные впечатления от сотрудничества. При необходимости будем снова обращаться.