Նոր Scania բեռնատարներ՝ էկոնոմ շարժիչներով

Նոր Scania բեռնատարներ՝ էկոնոմ շարժիչներով

Նոր Scania բեռնատարներ՝ էկոնոմ շարժիչներով

Scania-ն թողարկում է նոր հիբրիդային բեռնատարներ՝ համալրված տարբեր հզոր ագրեգատներով ու լիցքավորման համակարգով, ինչը ևս մեկ քայլ է ամբողջական էլեկտրիֆիկացման ճանապահին։

Scania նոր բեռնատարների նկարագրությունը

Այս բեռնատարներն ունեն ներքին այրման շարժիչ՝ 7-9 լ ծավալով, ինչը հնարավորություն է տալիս ծանր բեռնատար մեքենաների դեպքում լուծել վառելիքի նվազագույն սպառման հետ կապված բարդ խնդիրները:

Էլեկտրամեխանիկական GE281 փոխանցման տուփը կարող է օգտագործվել մինչև 36 տ կշռող մեքենաների վրա։ Scania բեռնատարների դեպքում առաջարկվում է HEV կոնֆիգուրացիան՝ P, G և L սերիաների խցիկներով: Բոլոր շարժիչները կկարողանան աշխատել HVO վառելիքով, իսկ որոշ մոդիֆիկացիաներ՝ FAME բիոդիզելով:

Բեռնատարն ունի վեցաստիճան պլանետար փոխանցման տուփ, որը թույլ է տալիս փոխել արագությունը՝ առանց պտտվող մոմենտի խախտման։ Հարմարավետության առումով այս տեսակի բեռնատարները կարելի է համեմատել կրկնակի կցորդիչով փոխանցման տուփով մարդատար մեքենաների հետ։

Նոր մոդելների շարժիչի առավելությունները

Դրանք բազմաթիվ են.

  • ✓ Ունիվերսալությունն ու օգտագործման հեշտությունը;
  • ✓ Վառելիքի խնայողություն մինչև 40% քաղաքային ռեժիմում՝ համալրված էլեկտրամեխանիկական փոխանցման տուփի և 2 էլեկտրական շարժիչի շնորհիվ;
  • ✓ Բեռնատարների ամբողջական լիցքավորումը տևում է ընդամենը 30 րոպե, ինչը զգալիորեն նվազեցնում է ծախսած ժամանակը;
  • ✓ Արագության վերահսկում վայրէջքների դեպքում;
  • ✓ Երկար վազք, ինչը կարևոր է մեծ հեռավորության վրա բեռնափոխադրումներ իրականացնելիս;
  • ✓ Հարմարավետության նոր մակարդակ. բեռնատարները ոչ միայն օժտված են մեծ հզորությամբ, այլև հագեցած են բոլոր այն ֆունկցիաներով ու հնարավորություններով, որոնք պահանջարկ ունեն հաճախորդների շրջանում;
  • ✓ Ներկառուցված 30 կՎտ/ժ մարտկոցի շնորհիվ բեռնատարը կարող է լիցքավորվել պահեստներում՝ բեռնման և բեռնաթափման ժամանակ;
  • ✓ Հիբրիդային ագրեգատն ունի 750 կգ մաքուր քաշ (Եվրոմիությունում թույլատրվում է 1 տ):

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով