Բեռնարկղերի փոխադրման հիմնական առանձնահատկությունները

Բեռնարկղերի փոխադրման հիմնական առանձնահատկությունները

Բեռնարկղերի փոխադրման հիմնական առանձնահատկությունները

21-րդ դարում մեծաքանակ բեռների փոխադրումն այլևս խնդիր չէ։ Անցյալ դարի 2-րդ կեսին Մալկոմ Մաքլինը հայտնագործեց բեռնափոխադրման նոր տեսակ՝ բեռնարկղային (կոնտեյներային)։ Այդ օրվանից ի վեր շատ ու շատ տրանսպորտային ընկերություններ առաջարկում են բեռնարկղերի փոխադրման ծառայություններ։ Նշենք այն բեռնարկղային փոխադրումները, որոնք բավականին մեծ պահանջարկ ունեն սպառողների (բեռն ուղարկողների) շրջանում։ Չէ՞ որ, նման տրանսպորտային մեթոդի օգտագործումը հնարավորություն է տալիս ստանալ ապրանքը երկրագնդի ցանկացած կետից։

Բեռների փոխադրման համար նախատեսված բեռնարկղերի տեսակները՝

Բեռնափոխադրման ծառայությունները իրականացվում են տարատեսակ բեռնարկղերի միջոցով։ Բոլոր բեռնարկղերը տարբերվում են բեռնունակությամբ և բաժանվում են մի քանի հիմնական տեսակների՝

  • ✓ 3 տ բեռնարկղեր (թույլ են տալիս տեղափոխել մինչև 2400կգ-անոց բեռներ)
  • ✓ 5 տ բեռնարկղեր (թույլ են տալիս տեղափոխել մինչև 4000կգ-անոց բեռներ
  • ✓ 20 ֆութ բեռնարկղեր (թույլ են տալիս տեղափոխել մինչև 21,9 տ բեռ): Օգտագործվում են հիմնականում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
  • ✓ 40 ֆութ բեռնարկղեր (թույլ են տալիս տեղափոխել մինչև 30 տ բեռ)

Բոլոր վերը նշված բեռնարկղերը համապատասխանում են ցանկացած տեսակի բեռնափոխադրումների (ծովային, երկաթուղային, ավտոմոբիլային, օդային)։

Կախված փոխադրվող բեռից, բեռնարկղերը լինում են՝

  • ✓ Ստանդարտ՝ սահմանափակված են չափսերով։
  • ✓ Ունիվերսալ՝ թույլ են տալիս փոխադրել տարատեսակ բեռներ։
  • ✓ Տանկ-բեռնարկղեր՝ օգտագործվում են հեղուկ բեռների, արդյունաբերական ու քիմիական նյութեր տեղափոխելիս։
  • ✓ Սառնարանային՝ իզոթերմալ, հատուկ բեռնարկղեր։

Բեռնարկղային բեռնափոխադրման առավելությունները

Բեռնարկղային բեռնափոխադրումներն ունեն մի շարք առավելություններ՝

  • ✓ Ունիվերսալություն (գրեթե ամեն տեսակ բեռ տեղավորելու հնարավորություն)
  • ✓ Անվտանգություն և բեռի հնարավորինս լավ պահպանում
  • ✓ Չեն պահանջում լրացուցիչ տարածք
  • ✓ Չեն պահանջում ֆիզիկական ուժ (բեռնափոխադրման ժամանակ օգտագործվում է հատուկ տեխնիկա)
  • ✓ Բլոկի լիցքավորման մատչելի համակարգ
  • ✓ Ժամանակի և միջոցների խնայողություն
  • ✓ Ղեկավարման հնարավորություն
  • ✓ Առաքման ճկուն համակարգ
  • ✓ Մուլտիմոդալ երթուղու հնարավորություն (այս տեսակ բեռնարկղերով կարելի է անգամ ավտոմեքենա տեղափոխել)

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով