23
Дек
Ինչպես են խելացի լուսացույցները ու սենսորները կարգավորում տրանսպորտային երթևեկությունը Մոսկվայում
Ճանապարհային խցանումները մեծ ազդեցություն են ունենում ինչպես մեգապոլիսների, այնպես էլ սովորական քաղաղաքների կյանքի վրա։ Խելացի լուսացույցներն ու սենսորները միտված են ուշադիր հետևել ճանապարհային երթևեկությանը։ Մոսկվայում այսօր կան 2500-3000 խելացի լուսացույցներ, որոնք աշխատում են տարբեր ռեժիմով։
Խելացի լուսացույցների աշխատանքի սկզբունքը
Տրանսպորտային երթևեկության կարգավորման կարևորագույն տեխնիկական միջոց են համարվում լուսացույցները, որոնք տեղակայված են մայրուղիների վրա։ Խելացի լուսացույցները կապված են համակարգչային ծրագրի հետ, որը որոշում է, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն ճանապարհային իաբվիճակներում։ Կա խելացի լուսացույցների 2 տեսակ՝ նեյրոսետև և ադապտիվ։
Խելացի լուսացույցի աշխատանքի սկզբունքը կայանում է կառավարման հիմնական սերվերում ստացվող ազդանշանների դինամիկ կառավարման մեջ, որոնք ղեկավարվում են ճանապարհային աշխատակիցների կողմից։ Համակարգը բաղկացած է վերահսկիչներից, տեսախցիկներից ու հեռահար սենսորներից, որոնց շնորհիվ վերլուծվում է խաչմերուկներում տիրող իրավիճակը, դիտարկվում է ճանապարհներին խաչմերուկների ծանրաբեռնվածությունը, իսկ ստացված տեղեկատվությունը ռադիոազդանշանների միջոցով փոխանցվում է կառավարման կենտրոնական սերվերին: Խելացի լուսացույցները հնարավորություն ունեն կանխատեսել ճանապարհային իրավիճակը միջինը 30 րոպե առաջ: Լուսացույցները ունեն 3 աշխատանքային ռեժիմ:
- ✓ Տեղական ռեժիմ, որի դեպքում լուսացույցը աշխատում է ըստ նախապես որոշված ծրագրի։
- ✓ Համակարգված կառավարման դեպքում մի քանի լուսացույց զուգահեռ աշխատում են միասին;
- ✓ Ադապտիվ ռեժիմի դեպքում լուսացույցը ստանում է տեղեկատվություն ճանապարհների մասին, որի հիման վրա վերլուծություն է անում։ Ինֆորմացիան ստացվում է սենսորների կողմից, որոնք կառուցված են խաչմերուկում գտնվող ճանապարհների մեջ։
Ճանապարհային երթևեկության կարգավորման համակարգում սենսորների ու տեսախցիկների դերը
Սենսորները ու տեսախցիկները, որոնց թիվը Մոսկվայի փողոցներում հասնում է ավելի քան 3000-ի, օպերատիվ կերպով տրանսպորտային միջոցների ու ճանապարհային երթևեկության ընթացիկ ծանրաբեռնվածության մասին տեղեկատվություն հավաքելու համար են։ Սենսորները կատարում են էլեկտրոնային համակարգողի դեր, հաշվում են ճանապարհին մեքենաների թիվը և թույլ են տալիս հաշվել մեքենաների հոսքը ըստ գծերի։ Սենսորները հիմնականում տեղադրված են մայրուղիների, խաչմերուկների մոտ ու ներկառուցված են ասֆալտի մեջ։ Տեսախցիկները հիմնակակնում տեղակայված են բարձր վթարային վայրերում։
Ամփոփելով վերոնշվածը՝ կարելի է ասել հետևյալը․
- ✓ Խելացի լուսացույցները, սենսորները օգնում են քչացնել վթարայնությունը, ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը;
- ✓ Բարձրացնել թողունակությունը ու բարձրացնել միջին արագությունը խաչմերուկներում՝ հագեցած համակարգերով:
Մեկնաբանությունները