15
Дек
Ալկոհոլային խմիչքների փոխադրման առանձնահատկությունները
Ալկոհոլային խմիչքների փոխադրումը բարդ գործընթաց է և պահանջում է, որպեսզի փոխադրող ընկերությունը հաշվի նստի մի շարք առանձնահատկությունների հետ, հետևի անվտանգության կանոններին և հիմնական պահանջներին:
Փաթեթավորման, ամրացման և փոխադրման հիմնական կանոնները
Ալկոհոլային խմիչքներ փոխադրելիս անհրաժեշտ է հետևել հետյալ կանոններին՝
- ✓ Հետևել ջերմային ստանդարտներին Ջերմաստինի տատանումները ազդում են ալկոհոլային խմիչքների վրա: Այդ իսկ պատճառով կիրառվում են հատուկ սառնարաններ: Փոխադրման ժամանակ մեծ ուշադրություն է հարկավոր դարձնել ջերմաստիճանի վրա՝ հետևելով արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված պայմաններին;
- ✓ Ապրանքի ամրացում իրականացվում է հաշվի առնելով բեռի տեսակը: Ալկոհոլային խմիչքներն արկղերով տեղափոխելիս՝ դրանք ամրացվում են հուսալի գոտիների և կապերի միջոցով, որոնց շնորհիվ բեռը պաշտպանվում է տարատեսակ վնասվածքներից: Եթե գինու փոխադրումն իրականացվում է շշերով, ապա շշերն անհրաժեշտ է դասավորել հորիզոնական դիքով;
- ✓ Ալկոհոլային արտադրանք փոխադրելիս այն պետք է պաշտպանել արևի ճառագայթների ներթափանցումից: ;
- ✓ Ալկոհոլային խմիչքներ փոխադրելիս անհրաժեշտ է նաև հաշվի առնել փոխադրամիջոցի մաքրությունը: Ալկոհոլային խմիչքները արագորեն կլանում են օտար հոտերը, ինչի հետևանքով ընկնում է դրանց որակը:
Ուղեկցող փաստաթղթերի ձևակերպում
Ալկոհոլային խմիչքների փոխադրման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
- ✓ հաշիվ-ապրանքագիր
- ✓ որակի սերտիֆիկատ
- ✓ համապատասխանության հավաստագիր
Բացի վերոհիշյալ փաստաթղթերից կարող են անհրաժեշտ լինել լիցենզիաներ, որոնք տրվում են ալկոհոլային շուկայի դաշնային ծառայության կողմից:
Միջազգային փոխադրումների դեպքում անհրաժեշտ է բեռների մաքսային հայտարարագիր:
Եթե ալկոհոլային խմիչքների տեղափոխման նպատակով փնտրում եք վստահելի բեռնափոխադրող ընկերություն, «AMG-TRANS» -ըմիշտ պատրաստ է օգնել ձեզ այդ հարցում:
Մեկնաբանությունները