Միջազգային տրանզիտային (տարանցիկ) փոխադրումների առանձնահատկությունները

Միջազգային տրանզիտային (տարանցիկ) փոխադրումների առանձնահատկությունները

Միջազգային տրանզիտային (տարանցիկ) փոխադրումների առանձնահատկությունները

Ի՞նչ են իրենցից ներկայացնում տրանզիտային փոխադրումները

Տրանզիտային փոխադրումներից են այն բեռնափոխադրումները, որոնք իրականացնելով միջազգային փոխադրում, նախքան նշված կետը հասնելը, կարող են անցնել այլ երկրների տարածքով: Տրանզիտային փոխադրումներն ունեն բարդ կառուցվածք: Դրանք պահանջում են անվտանգության պահանջների պարտադիր իրականացում, ինչպես նաև այն երկրի օրենքների պահպանում, որով անցնում է տրանզիտային փոխադրումը:

Առանձնացվում են տրանզիտային փոխադրումների հետևյալ տեսակները (կախված փոխադրումից)

    • ✓ Ցամաքային, որոնք ներառում են`
    • • ավտոմոբիլային տարանցիկ փոխադրումներ,
    • • երկաթուղային տարանցիկ փոխադրումներ
  • ✓ Ավիափոխադրումներ (այսինքն՝ օդային ճանապարհով իրականացվող),
  • ✓ Ծովային փոխադրումներ

Տրանզիտային բեռնափոխադրումները կարգավորող ակտեր և համաձայնագրեր

Տրանզիտային փոխադրումները կարգավորվում են միջսահմանային համաձայնագրերի առկայության դեպքում, որոնք իրենցից ներկայացնում են բազմապլանային և երկկողմ համաձայնագրեր: Սրանք վերաբերում են միջազգային շուկաներ մուտք գործելու իրավունքի հարցերին և կարգավորում են փոխադրման կարգը տարբեր պետությունների տարածքներում:

Միջազգային տրանզիտային փոխադրումների կարգավորման հիմք է հանդիսանում ՄԱԿ-ի Կոնվենցիան: Համաձայն այս Կոնվենցիայի՝ փոխադրվող կնքված բեռները զննման ենթակա չեն: Մաքսային տուրքը վճարվում է այն ժամանակ, երբ բեռը հասնում է նախանշված կետը:

Տարանցիկ բեռների ձևակերպման գործընթացը

Տարանցիկ բեռները ձևակերպվում են մաքսային գրասենյակում կամ բեռնափոխադրումային ընկերություններում, որոնք մատուցում են համալիր ծառայություններ: Կախված մաքսային ձևակերպումների իրականացումից, տարբերակում են ուղիղ և անուղղակի տարանցիկներ:

  • ✓ Ուղիղ տարանցիկի դեպքում մաքսային ձևակերպումն իրականացվում է առանց բեռի՝ լրացուցիչ պահեստի տեղավորման;
  • ✓ Անուղղակի տարանցիկ փոխադրումները ենթադրում են բեռնափոխադրումներ, որոնց արդյունքում բեռը տեղափոխվում է մաքսային պահեստ՝ հետագայում այն երկրից դուրս տանելու նպատակով

Մաքսային տարանցիկը թույլատրվում է ներքոնշյալ պայմանների պահպանման դեպքում.

  • • Բեռը ներառված չէ վտանգավոր կամ արգելված բեռների ցանկում
  • • Բեռը տեղափոխվել է սահմանային անցակետով
  • • Միջազգային տարանցիկ փոխադրման մասին հաստատող բոլոր փաստաթղթերն առկա են, կա տրանզիտային հայտարարագիրը
  • • Տրանսպորտային միջոցը գտնվում է գերազանց վիճակում (առկա են կապարակնիքները, զինված է հատուկ սարքավորումներով )

Մաքսային ձևակերպումների համար Ձեզ անհրաժեշտ կլինեն հետևյալ փաստաթղթերը.

  • • Հայտատուի իրավուքների հաստատում
  • • Բեռի սեփականության մասին հաստատող փաստաթղթեր
  • • Տրանսպորտային փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագրեր, բեռի ապահովագրման փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի գրանցումը հաստատող փաստաթուղթ)
  • • ԵԱՏՄ երկրների օրենքների պահպանման մասին վկայող փաստաթուղթ
  • • Չեկեր, վճարման թղթեր (մաքսային տուրքերի վճարումը հաստատող)

Մաքսային վճարումը նաև կարող է իրականացվել հաճախորդի ցանկությամբ՝

  • • Կանխիկ դրամական միջոցներով
  • • Գույքի գրավադրմամբ

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով