Նկարագրություն փոխադրման սննդամթերքի ավտոտրանսպորտով

Նկարագրություն փոխադրման սննդամթերքի ավտոտրանսպորտով

Նկարագրություն փոխադրման սննդամթերքի ավտոտրանսպորտով

Տրանսպորտային ծառայությունների ոլորտում կարևոր տեղ է զբաղեցնում սննդամթերքի փոխադրումը: Ի տարբերություն այլ բեռների, սննդամթերքն ունի պահպանման կարճ ժամկետ, ինչպես նաև պահանջում է հատուկ ջերմաստիճան, որով էլ կապահովվի դրա առավելագույնս երկար պահպանումը:

Սննդամթերքը բաժանում են հետևյալ խմբերի.

  • ✓ Ոչ շուտ փչացող սննդամթերք, որոնց թվին են պատկանում այն մթերքները, որոնք պահպանում են իրենց սպառողականությունը երկար ժամկետով (օր՝ շաքարավազ, մակարոնեղեն, պահածոներ):
  • ✓ Շուտ փչացող սննդամթերք: Դրանց թվին են պատկանում այն ապրանքները, որոնք ունեն սահմանափակ պահպանման ժամկետ և պահանջում են հատուկ ջերմաստիճան։

Շուտ փչացող մթերքը տարբերակվում է իր տեսակներով.

    • բուսական ծագման սննդամթերք (թարմ բանջարեղեն և մրգեր)
  • • կենդանական ծագման սննդամթերք (թարմ միս, ձկնեղեն, թռչնամիս, ձու)
  • • վերամշակված արտադրանք (ապխտեղեն, պանիր, կաթ, կաթնաշոռ և այլն)

Սննդամթերքը նաև տարաբաժանվում է՝ ըստ պահպամնան ջերմաստիճանի

  • • պահպանում և փոխադրում՝ 0-150 С
  • • զովացրած արտադրանք՝ - 5-00 С
  • • սառեցված արտադրանք (պահպանվում է -6-200 С ջերմաստիճանում)

Սննդամթերքի փոխադրման համար նախատեսված ավտոմեքենաներ

Սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի այնպիսի տրասպորտային միջոցներով, որոնք նախկինում երբեք չեն օգտագործվել տարբեր քիմիական ապրանքների, թունավոր նյութերի փոխադրման նպատակով:

Սննդամթերքի փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցը պետք է ունենա սանիտարական անձնագիր, իսկ տվյալ ավտոմեքենայի վարորդը՝ բժշկական գրքույկ:

Ոչ շուտ փչացող սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի այնպիսի տրանսպորտային միջոցով, որը հատուկ վերասարքավորման կարիք չունի, որպեսզի պահպանի պահանջվող ջերմաստիճանը: Անկախ այն փաստից՝ սննդամթերքը կարելի է երկար պահպանել, թե ոչ, դրանց փոխադրումն ունի որոշ սահմանափակումներ՝ կապված ջերմաստիճանային պայմանների հետ:

Շուտ փչացող մթերքների փոխադրում

Տրանսպորտային միջոցների թափքի ջերմաստիճանային պայմանները պետք է համապատասխանեն յուրաքանչյուր տեսակի ապրանքի փոխադրման պահանջներին:

Շուտ փչացող սննդամթերքները փոխադրվում են այնպիսի տրանսպորտային միջոցներով, որոնք հագեցած են պահանջված ջերմաստիճանը պահպանող սարքավորումներով (սառնարաններով) կամ երկար ժամանակ կպահպանեն հատուկ ջերմաստիճանային պայմաններ (իզոթերմ):

Նախևառաջ ավտոմեքենան կամ ցանկացած այլ տրանպորտային միջոց պետք է համապատասխանի առաքվող բեռի փոխադրման համար պահանջվող դասին, ինչպես նաև շատ կարևոր է թափքի մաքրության, սանիտարահիգիենիկ պայմաններին հետևելը:

Եթե բեռը չունի իր կնքված տուփը կամ տարան, ապա սննդամթերքի բեռնումից հետո պետք է կնքվի փոխադրող տրանսպորտային միջոցը: Շուտ փչացող արտադրանքները՝ հեռու տարածության փոխադրման համար հնարավոր է բեռը սառեցվեն, եթե, իհարկե, նախապես այդ գործընթացը չի իրականացվել: Սառեցված ապրանքները փոխադրվում են միայն սառցախցիկներով, որոնք կարող են պահպանել -200C ջերմաստիճան:

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով