14
Дек
Հավաքական բեռները և դրանց առավելությունները
Հավաքական բեռների փոխադրումը
AMG տրանս ընկերությունը իրականացնում է հավաքական բեռների փոխադրում: Բեռների ուղարկումը հավաքական կերպով խնայողական լավագույն տարբերակն է: Այս դեպքում շահող է դուրս գալիս ոչ միայն ավտոտրանսպորտային ընկերությունը, այլև հաճախորդը: Բեռնափոխադրման համար ամբողջությամբ վճարելու կարիք չկա, քանի որ վճարումն այս դեպքում կապվում է պատվերի չափսի և քաշի հետ: Հավաքական բեռները հաճախ առաքվում են ավոտրանսպորտով: Սակայն շատ հայտնի են նաև ավիա բեռնափոխադրումները և ծովային բեռնափոխադրումները:
Բեռնափոխադրման գինը փոքր-ինչ նվազում է, երբ բեռների խմբաքանակը քիչ է:
Ի՞նչ է հավաքական բեռը
Հավաքական բեռները ոչ մեծ բեռների խմբաքանակ են, որոնք փոխադրվում են ընդհանուր երթուղով, բայց տարբեր հասցեներով: Այսպիսի բեռների համար պարտադիր չէ օգտագործել մի ամբողջ տրանսպորտային միջոց: Հավաքական բեռները տեղափոխվում են ոչ մեծ խմբաքանակներով, որոնք ունեն տարբեր ծավալներ և չափսեր: Բեռնատարում կամ բեռնարկղում այդ բեռները շատ քիչ տեղ են զբաղեցում են, այդ պատճառով էլ դրանք տեղափոխում են այլ հավաքական բեռների հետ:
Հավաքական բեռների հիմնական առավելությունները
Հիմնական առավելություններն են.
- • Փոխադրման ցածր գին
- • Ապրանքների համախմբման ստաբիլ ժամանակացույց
- • Շահավետություն (բեռնատարում բարեհաջող կերպով տեղավորման շնորհիվ)
- • Փոխադրման հարմարավետություն (բեռն առաքվում է երկրի ցանկացած անկյուն՝ անմիջապես հաճախորդի դռան մոտ)
- • Առաքման օպերատիվություն
- • AMG տրանս ընկերությունը իրականացնում է առաքման ծառայություններ՝ երթուղու ընտրություն և բարելավում
- • Լրացուցիչ ծառայությունների տրամադրման հնարավորություն՝ փոխադրողի համաձայնությամբ
Հավաքական բեռների փոխադրումը կարող է չիրականանալ, եթե պահանջվում է տեղափոխել վտանգավոր բեռ, փշրվող կամ հեղուկ ապրանքներ, շուտ փչացող մթերքներ:
Տրանսպորտային ընկերությունների հետ համագործակցությունը հավաքական բեռների առաքման դեպքում
AMG տրանս ընկերությունը կազմակերպում է հավաքական բեռների փոխադրման կանոնակարգված համակարգ ԱՊՀ երկրների ամբողջ տարածքում:
Տրանսպորտային ընկերության հետ համագործակցությունը բաղկացած է մի քանի փուլերից. հաճախորդը նշում է վայրը, թե որտեղից պետք է վերցնել ապրանքը, ապա նշում է վերջնակետը (ուր պետք է առաքվի ապրանքը): Այնուհետև ընկերությունը իրականացնում է տրանսպորտային միջոցի որոնում և նշում երթուղին: Պատվիրված ծառայության համար վճարում կարող է իրականացնել ինչպես ընդունողը, այնպես էլ մեկ այլ՝ երրորդ կողմ:AMG տրանս ընկերությունը ոլորտում ունենալով աշխատանքային մեծ փորձ, երաշխավորւմ է հավաքական բեռների որակյալ առաքում: Մեր ընկերության ավտոպարկը հագեցած է բոլոր հատուկ ավտոմեքենաներով՝ նախատեսված ցանկացած տեսակի ապրանքի փոխադրման համար: Ընկերությունն ունի պահեստ, որն ապահովում է Ձեր ապրանքի պատշաճ պահպանումը:
Վստահելով բեռնափոխադրումը բարձրակարգ մասնագետներին, Դուք կարող եք հանգիստ լինե Ձեր ապրանքի համար. այն կլինի նշված հասցեում ճիշտ ժամանակին:
Մեկնաբանությունները