Մաքսային ձևակերպումների համար ապրանքների հավաստագրման կանոնները

Մաքսային ձևակերպումների համար ապրանքների հավաստագրման կանոնները

Մաքսային ձևակերպումների համար ապրանքների հավաստագրման կանոնները

Ապրանքների արտահանման ժամանակ առանցքային հարցերից է մաքսային ձևակերպումը։ Մաքսային հավաստագրումը ՌԴ տարածքում ապրանքի հետագա վաճառքի թույլտվություն ստանալու առաջին փուլն է։ Արտասահմանյան արտադրության ապրանքների ներմուծումը պարտադիր ենթակա է մաքսային հավաստագրման։ Տվյալ գործընթացն իրականացվում է անկախ կազմակերպության կողմից՝ ապրանքների համապատասխանության հաստատման նպատակով, որը ոչ մի կերպ չի առնչվում ոչ արտադրողի, ոչ էլ տվյալ ապրանքի վաճառող կողմի հետ։ Այն ապրանքներին, որոնք հաջողությամբ անցել են ստուգումները, տրվում է վկայական, որը հասատում է տվյալ ապրանքի/արտադրանքի որակն ու անվտանգությունը։

Ապրանքների հավաստագրման հիմնական տեսակները

Հավաստագրման տեսակներն են․

  • ✓ Պարտադիր սերտիֆիկացում – տարածվում է այն ապրանքների կամ ծառայությունների վրա, որոնք կարող են վնասել մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին։ Տվյալ արտադրանքը պետք է համապատասխանի պետության կողմից հաստատված պահանջներին։
  • ✓ Սերտիֆիկացման կամավոր տեսակն իրականացվում է արտադրողի ցանկությամբ։ Այս սերտիֆիկացումը ձևակերպվում է արտադրողի անձնական նախաձեռնությամբ այնպիսի արտադրանքի համար, որոնք ենթակա չեն պարտադիր սերտիֆիկացման։

Ապրանքի ծագման հավաստագիր

Ապրանքի ծագման սերտիֆիկատը փաստաթուղթ է, որտեղ նշվում է, թե որ երկրում է արտադրվել տվյալ ապրանքը։ Եթե ապրանքն ուղարկվելու է տվյալ երկրի սահմաններից դուրս, ապա այս սերտիֆիկատի առկայությունը պարտադիր է։

Գոյություն ունի ծագման սերտիֆիկատի 3 տեսակ

  • ✓ Ст-1
  • ✓ A ձևի սերտիֆիկատ
  • ✓ Ընդհանուր ձևի սերտիֆիկատ

Ծագման սերտիֆիկատի ձևակերպման համար անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերի առկայությունը (ապրանքի արտադրողի համար)․

  • ✓ Ընկերության ռեկվիզիտներ
  • ✓ Գրանցման փաստաթղթեր
  • ✓ Պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր
  • ✓ Մաքսատան համար փաթեթավորման ցուցակ
  • ✓ Տեխնոլոգիական գործընթացի կարճ նկարագիր

Եթե ապրանքի արտահանողը չի հանդիսանում դրա արտադրողը, ապա անհրաժեշտ կլինեն հետևյալ փաստաթղթերը․

  • ✓ Ռեկվիզիտներ, գրանցման փաստաթղթեր, պայմանագիր, ապրանքի գնման փաստաթղթեր։

Տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության սերտիֆիկատի գրանցում

Այս սերտիֆիկատն իրենից ներկայացնում է ապրանքի՝ Տեխնիկական Կանոնակարգի կողմից հաստատված անվտանգության պահանջներին համապատասխանությունը։

Տվյալ վկայագրի նպատակներն են․

  • ✓ Պայքար անվտանգության համար
  • ✓ Սպառողի առողջության ապահովում

Այսպիսի վկայագիր հնարավոր է ստանալ Մաքսային միության մեջ մտնող ցանկացած երկրում՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան։

Այս սերտիֆիկատը տրվում է մինչև 5 տարի ժամկետով։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

  • ✓ Պայմանագրի պատճե
  • ✓ Դիմողի ռեկվիզիտներ
  • ✓ Արտադրանքի տեխնիկական բնութագրիչների նկարագրություն
  • ✓ Հայտի ներկայացում

Գոյություն ունի ապրանքների որոշակի կատեգորիա, որոնք անպայմանորեն պետք է ունենան տվյալ վկայագիրը։ Դրանց մեջ մտնում են․

  • ✓ Որոշ տեխնիկական, կենցաղային ցածր լարման սարքեր
  • ✓ Երեխաների համար նախատեսված խաղալիքներ և կահույք
  • ✓ Թեթև արդյունաբերության ապրանքներ
  • ✓ Պայթուցիկային նշանակության արտադրանք, բեռնաբարձման սարքավորումներ.

Այլ տեսակի սերտիֆիկատների կիրառությունը

Ապրանքների ներմուծման/արտահանման ժամանակ, բացի վերը թվարկված սերտիֆիկատներից, երբեմն անհրաժեշտ են լինում նաև այլ տեսակի սերտիֆիկատներ։

  • ✓ ԳՕՍՏ Ռ սերտիֆիկացում - Հավաստագրերի այս տեսակը հաստատում է արտադրանքի համապատասխանությունը ԳՕՍՏ պահանջներին։
  • ✓ Հիգիենիկ հավաստագրում – Տվյալ հավաստագիրը հաստատում է Պետական սանիտարա-համաճարակային թույլատվությունը այն ապրանքների ներկրման համար, որոնք համապատասխանում են գործող պահանջներին։
  • ✓ Անասնաբուժական սերտիֆիկացիա, որը կանխում է կենդանիների՝ հատուկ վտանգավոր հիվանդությունների ներթափանցումը տվյալ երկիր։
  • ✓ Ֆիտոսանիտարական սերտիֆիկացիա – Այն իրենից ներկայացնում է միջազգային փաստաթուղթ, որը տրվում է արտահանող երկրների կարանտինային կամ բույսերի պաշտպանության մարմիններին։
  • ✓ Սերտիֆիկացված արտադրանքի մակնշում։ Ստանալով պարտադիր կամ կամավոր սերտիֆիկացում՝ արտադրողը պարտավոր է ապրանքի վրա ավելացնել տվյալ սերտիֆիկացումը հաստատող РСТ նշանը։

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով