2022 թ․ սկզբից Պետծառայության պորտալում բեռնափոխադրումների համար փաստաթղթերի ձևակերպման հնարավորություն կստեղծվի

2022 թ․ սկզբից Պետծառայության պորտալում բեռնափոխադրումների համար փաստաթղթերի ձևակերպման հնարավորություն կստեղծվի

2022 թ․ սկզբից Պետծառայության պորտալում բեռնափոխադրումների համար փաստաթղթերի ձևակերպման հնարավորություն կստեղծվի

2022 թ․ հունվարի 1-ից մեկնարկում է «Առանց փաստաթղթի ուղևորափոխադրում ու բեռնափոխադրում» ծառայությունը, որի շնորհիվ, ուղևորափոխադրողները կկարողանան օնլայն ձևակերպել տրանսպորտային բեռնագրեր և ուղեգրեր, որոնք կներառեն տեղեկատվություն փոխադրողի բժշկական զննման մասին ու բեռնափոխադրումն իրականացնելու համար հատուկ թույլտվություն։ Իսկ արդեն 2023 թ․-ին, տրանսպորտի էլեկտրոնային ուղեգրերը ունենալու են պարտադիր բնույթ։ Նշենք, որ թղթաբանության դեպի թվայնացում անցման փորձը կատարվել է ՌԴ տարածքում՝ Թաթարստանում։

Անցում դեպի էլեկտրոնային բեռնագրեր և ուղեգրեր

Էլեկտրոնային բեռնագիրը տրանսպորտային ծառայությունների մատուցման հիմք է: Այս փաստաթուղթը պարունակում է հետևյալ տեղեկությունները․

  • ✓ առաքման ժամկետներ;
  • ✓ տրանսպորտային միջոցի բեռնունակություն;
  • ✓ բեռի փոխադրման համար պայմանների ապահովում (ջերմաստիճանի ռեժիմ, վտանգի աստիճան և այլն);
  • ✓ տուգանք բեռ չառաքելու դեպքում։

Էլեկտրոնային բեռնագիրը հասանաելի է ՌԴ ցանկացած տարածաշրջանի բոլոր հսկիչ-վերահսկիչ մարմիններին, որոնք հնարավորություն ունեն ստուգելու․

  • ✓ թույլտվության առկայություն,
  • ✓ վավերականության ժամկետ,
  • ✓ պարամետրերի համապատասխանություն՝ քաշի և չափերի առումով։

Էլեկտրոնային ուղեգիրը նախատեսված է բեռնափոխադրողի ու տրանսպորտային միջոցի աշխատանքի հաշվառման համար: Բացի ընդհանուր տեղեկատվությունից, այն նաև ներառում է տեղեկատվություն վարորդի բուժզննման ու տրանսպորտային միջոցի տեխզննման մասին։

Ինչպես բեռնագիրը, այնպես էլ ուղեգիրը պարտադիր կերպով վերացվում են վարորդի էլեկտրոնային ստորագրությամբ։ Թվային ծառայությունը նպաստում է կենսաչափական տեխնոլոգիաների կիրառման ավտոմատացված համակարգի ներդրմանը։

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու առավելությունները

Տրանսպորտային թղթաբանության թվայնացման անցման առավելությունների շարքին են դասվում․

  • ✓ Պետական մարմինների հետ փոխանակման համար տվյալների իրավական նշանակությունը;
  • ✓ Համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման գործընթացի պարզեցումն ու արագացումը;
  • ✓ Ճանապարհային երթևեկության բարելավումն ու անվտանգության բարձրացումը;
  • ✓ Բեռնափոխադրողների և առաքողների ծախսերի կրճատումը;
  • ✓ Տրանսպորտային ու լոգիստիկ ընկերությունների արդյունավետության բարձրացումը;
  • ✓ «Անբարեխիղճ» բեռնափոխադրողների քանակի նվազեցումը՝ դրանով իսկ ապահովելով անվտանգությունը:

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով