Գրասենյակների տեղափոխման կազմակերպում

Գրասենյակների տեղափոխման կազմակերպում

Գրասենյակների տեղափոխման կազմակերպում

Գրասենյակի տեղափոխությունը բարդ և պատասխանատու գործընթաց է: Դրա որակյալ իրականացման գլխավոր չափանիշը ընթացքի համապատասխան գնահատումն է: Այս պրոցեսի ճիշտ կազմակերպումը հնարավորություն է տալիս իրականացնել տեղափոխությունը սեղմ ժամկետներում և նվազագույն ծախսերով:

Գրասենյակի տեղափոխման պլանավորում

Ոչ ոք չի ցանկանում, որ գրասենյակի տեղափոխման գործընթացը երկար տևի, այդ պատճառով հարկավոր է մանրամասն պլանավորել այն: Պլանավորումն անհրաժեշտ է տեղափոխության պրոցեսի արժեքը որոշելու համար՝ ծախսվելիք ռեսուրսները նվազեցնելու նպատակով: Տեղափոխությունն իրականացվում է մի քանի փուլով.

  • ✓ Աշխատանքի ծավալների գնահատում
  • ✓ Տեղափոխման ժամանակացույցի կազմում
  • ✓ Օպտիմալ երթուղու ընտրություն, փոխադրամիջոցի տեսակի և քանակի հստակեցում

Ճշգրիտ պլանավորումը թույլ կտա լուծել տեղափոխման խնդիրն առավելագույնս սեղմ ժամկետներում:

Գրասենյակային տեխնիկայի փաթեթավորում

Գրասենյակի արագ և որակյալ տեղափոխման համար պետք է հոգալ օֆիսային տեխնիկայի փաթեթավորման մասին: Չէ՞ որ անորակ և սխալ փաթեթավորումը կարող է տեխնիկայի վնասման պատճառ դառնալ: Որակյալ փաթեթավորումից է կախված բեռների ապահով տեղափոխումը: Գրասենյակային կահույքի փաթեթավորման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել սուր անկյուններին, քանի որ հենց դրանք են առավել հակված վնասվելուն և կոտրվելուն: Ապակյա և փխրուն իրերի համար օգտագործեք օդապղպջակային թաղանթ, օֆիսային տեխնիկայի փաթեթավորման համար նույնպես կարելի է օգտագործել օդապղպջակային թաղանթ, որն այնուհետ պետք է տեղավորել հաստ ստվարաթղթե տուփի մեջ: Տեխնիկայի մանր դետալները մակնշվում են և դասավորվում առանձին: Փաստաթղթերը պետք է առանձնացնել և տեղավորել տարբեր եռաշերտ արկղերի մեջ՝ ֆիքսելով կպչուն ժապավենով:

Անհրաժեշտ տրանսպորտի ընտրություն և տեղափոխում

Գրասենյակի տեղափոխության ժամանակ պետք է հաշվի առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տրանսպորտային միջոցի օպերատիվությունը, անվտանգությունն ու հուսալիությունը:

Տրանպորտային միջոցի ընտրութունը տեղափոխման կարևոր փուլերից է: Դրանից է կախված տեղափոխման ենթակա օֆիսային գույքի ապահովությունը: Տրանսպորտային միջոցի առանձնահատկություններից է առավելագույն ծավալը և բեռների տեղավորման հարմարավետությունը:

Ամենատարածված տրանսպորտային միջոցներն են.

  • ✓ Փոքր բեռնատար – տրանսպորտային այս միջոցի բեռնվածության հզորությունը կազմում է 1.5 տոննա, այն ունի բավականին մեծ աշխատանքային տարածք՝ 8 մ3:
  • ✓ Երկար բեռնատար – ամենամեծ ծավալով թափքերը կարող են տեղավորել մինչև 17 մ3 բեռ:
  • ✓ Կցասյլակով բեռնատար մեքենաներ, մեծ բեռնատարեր:

Հաջող տեղափոխություն!

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով