Մեծածավալ բեռների փոխադրման առանձնահատկությունները քաղաքային ճանապարհներին

Մեծածավալ բեռների փոխադրման առանձնահատկությունները քաղաքային ճանապարհներին

Մեծածավալ բեռների փոխադրման առանձնահատկությունները քաղաքային ճանապարհներին

Մեծածավալ (կամ ոչ գաբարիտային) է համարվում այն բեռը, որի չափերը կամ քաշը գերազանցում է ավտոճանապարհներով, երկաթուղիներով կամ օդային տարածքով փոխադրումների համար նախատեսված ստանդարտները: Մեծածավալ կատեգորիայի մեջ կարող են մտնել բեռների շատ տեսակներ, օրինակ՝ տրանսպորտային միջոցները, շինարարական սարքավորումները, մետաղական կոնստրուկցիաները, արդյունաբերական սարքավորումները և այլն:


Մեծածավալ բեռների փոխադրման հիմնական պայմանները

Մեծածավալ բեռներ փոխադրող տրանսպորտային հարթակներին ներկայացվող գլխավոր պահանջներն են․

  • ✓ կցված բեռի ծանրության կենտրոնի կրճատում,
  • ✓ ավտոտտրանսպորտի կայունության և կառավարելիության ապահովում,
  • ✓ վարորդի համար շրջանաձև տեսանելիության ապահովում,
  • ✓ առանցքների երկայնքով բեռի քաշի հավասարաչափ բաշխում,
  • ✓ ամրակցման համակարգ, որն ապահովում է բեռի անշարժ վիճակը փոխադրման ընթացքում,
  • ✓ բեռնափոխադրումների կազմակերպման համար օպտիմալ լուծման մշակում՝ ծախսերը թեթևացնելու և առաքման ժամկետները նվազագույնի հասցնելու համար:

  • Կանոններ բեռնափոխադրող ընկերությունների համար

    Տրանսպորտային ընկերությունը, որը կազմակերպում է մեծածավալ բեռների տեղափոխում, պարտավոր է․

  • ✓ Ունենալ հատուկ թույլտվություն, ինչպես նաև՝ փաստաթղթեր տարածաշրջանային կազմակերպությունների և տեղական իշխանության մարմինների հետ համաձայնեցման վերաբերյալ;
  • ✓ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել տեխնիկական փաստաթղթերին, որոնք պետք է պարունակեն տեղեկատվություն բեռի չափերի, քաշի վերաբերյալ, ինչպես նաև՝ բեռի հետ կապված այլ տվյալներ (միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է համապատասխան լինի բեռի պարամետրերին);
  • ✓ Ծանուցում պլանավորվող բեռնափոխադրման վերաբերյալ. ընկերությունը պետք է ծանուցի, համապատասխան մարմիններին և այլ շահագրգիռ կողմերին մեծածավալ բեռի փոխադրման մասին:

  • Անհրաժեշտ փասթաթղթեր

    Քաղաքային ճանապարհներով մեծածավալ բեռների փոխադրման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  • ✓ հայտարարություն, որում նշված լինի երթուղին, փոխադրման տեսակը, կատարման վերջնաժամկետը,
  • ✓ տրանսպորտային միջոցի երթուղու սխեման,
  • ✓ տեղափոխվող բեռի տեխնիկական նկարագիրը,
  • ✓ տրանսպորտային միջոցի փաստաթղթերը:

  • Փոքրածավալ բեռների տեղափոխման թույլտվությունը տրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

    AMG TRANS բեռնափոխադրող ընկերությունը, որը հագեցած է մասնագիտացված փոխադրամիջոցներով, կատարում է մեծածավալ բեռների փոխադրում քաղաքային փողոցներով՝ ապահովելով փոխադրվող բեռի անվտանգությունն ու ամբողջականությունը։

    Մեկնաբանությունները

    Թողնել ձեր մեկնաբանությունը

    Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով