31
Окт
2021-ի նոյեմբերին նախատեսվում է բեռնատար տրանսպորտի երթևեկության մեկնարկը` Բլագովեշչենսկ-Հեյխե միջսահմանային կամրջի միջոցով
Բլագովեշչենսկ-Հեյխե միջսահմանային կամրջի երթևեկության մեկնարկը նախատեսված էր դեռևս 2020 թվականին, սակայն համաճարակաբանական իրադրության պատճառով ժամկետները տեղափոխվեցին մինչև 2021 թ․ նոյեմբեր:
Կամրջի կառուցման պատմությունը
Կամրջի կառուցման գաղափարը (որի անալոգը աշխարհում չկա) առաջ է եկել դեռևս անցյալ դարում, քննարկվել է 1960-ական թվականներից ի վեր։ Սակայն այն ժամանակվա կուսակցական ղեկավարության կողմից այդպես էլ հավանության չի արժանացել։ 1988 թ․ կամրջի գաղափարը դարձյալ առաջ եկավ, և Ռուսաստանի ու Չինաստանի ոլորտի ներկայացուցիչները դիմեցին իրենց կառավարություններին՝ նախագիծը հավանության արժանացնելու նպատակով։ 1995թ. ստորագրվեց միջսահմանային կամրջի կառուցման մասին համատեղ կառավարությունների համաձայնագիրը։ Սակայն այդ ժամանակ ևս նախագիծը կյանքի չկոչվեց։ 2012թ․-ին ՌԴ Ամուրի մարզի նահանգապետի կողմից կամրջի կառուցման հարցը կրկին բարձրացվեց, և 2013թ․-ին Դմիտրի Մեդվեդևի Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրվեց կամրջի կառուցման արձանագրությունը։ Շեշտվեց, որ կամրջի բացումը արդյունավետ ազդեցություն կունենա․
- ✓ Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա;
- ✓ Բիզնեսների համար տրանսպորտային ծախսի կրճատման վրա;
- ✓ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի մեծացման վրա;
- ✓ Դրականորեն կանդրադառնա նաև տուրիզմի զարգացման վրա։
Կամրջի շինարարությունը սկսվել է 2016 թվականին և ավարտվել ՝ 2019 թ․-ի մայիսին։ Դրա երկարությունը 1080 մետր է, լայնությունը՝ 14,5 մետր, ունի երեք տրանսպորտային հանգույց։ Կամրջի շինարարության վրա ծախսվել է ընդհանուր 19 մլրդ ռուբլի։
Կամրջի միջոցով բեռնափոխադրումների նախատեսվող ծավալները
Բլագովեշչենսկ-Հեյխե միջազգային կամուրջը բեռնափոխադրումների կազմակերպման փորձարարական հարթակ է։ Կամրջի միջոցով բեռնափոխադրումների ծավալները, ըստ նախնական կանխատեսումների, կկազմի 630 բեռնատար (6 մլն տոննա բեռ), իսկ ուղևորների տարեկան հոսքը կհասնի մոտ 3 մլն մարդու: Այդ թիվը հետագայում կարող է ավելանալ՝ երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Անդրսահմանային կամրջի ուղեվարձը
Բլագովեշչենսկ-Հեյխե միջահմանային կամրջի ուղեվարձի արժեքը ֆիզիկական անձանց համար կազմում է 2.000 ռուբլի, իրավաբանական անձանց համար ՝ մոտ 10 հազար ռուբլի:
Մեկնաբանությունները