Ընկերության գրասենյակի և աշխատակիցների տեղափոխում Ռուսաստանից Վրաստան

Ընկերության գրասենյակի և աշխատակիցների տեղափոխում Ռուսաստանից Վրաստան

Ընկերության գրասենյակի և աշխատակիցների տեղափոխում Ռուսաստանից Վրաստան

Նեկայումս Վրաստանը բիզնեսի տեղափոխման ամենահայտնի ուղղություններից է: Այս երկիրը գրավիչ է ոչ միայն մուտքի և բնակության համար նվազագույն պահանջներով, այլև՝ մեղմ հարկային ռեժիմով ու տաք կլիմայով:


Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից Վրաստանում բիզնեսի գրանցման առանձնահատկությունները

ՌԴ քաղաքացիների համար Վրաստանում բիզնեսի գրանցման կարգը բավականին պարզ է, քանի որ Վրաստանում ընկերություն գրանցելը (եթե փաստացի գործունեություն և աշխատողներ չկան) չի պարտավորեցնում կրել սոցիալական ապահովագրության վճարների, կենսաթոշակի վճարման հետ կապված ծախսեր և այլն։ Այդ իսկ պատճառով Վրաստանը շատ գործարարների համար ռելոկացիայի առումով ամենապահանջված ուղղություններից է։ Այստեղ գործում է.

  • Լոյալ հարկային համակարգ -շրջանառության 1% և հարկային այլ արտոնություններ:
  • Բիզնեսի բացման արագություն - Իրավաբանական անձի անձնական ներկայությամբ տևում է 3-4 օր։
  • Վիզայի բացակայություն - Ռուսաստանի Դաշնության քաղաքացին Վրաստանի տարածքում կարող է մնալ մինչև 1 տարի։
  • Հարմարավետ պայմաններ բիզնեսով զբաղվելու համար։

Այսպիսով, Վրաստանում բիզնես գրանցելու համար Ձեզ անհրաժեշտ է.

  • ✓ Գրանցվել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում;
  • ✓ Ընտրել ընկերության տեսակը, որը ցանկանում եք գրանցել (ԱՁ, ՍՊԸ);
  • ✓ Պատրաստել փաստաթղթերի փաթեթ (անձը հաստատող փաստաթուղթ, ընկերության կանոնադրություն, տարածքի վարձակալության պայմանագիր (իրավաբանական հասցե):
  • ✓ Գրանցել բիզնեսը Արդարադատության տանը;
  • ✓ Բացել բանկային հաշիվ տեղի բանկերից մեկում (տրամադրվում է 3 օրվա ընթացքում);
  • ✓ Կատաել հարկային վճարները:

Վրաստանում ընկերության գրանցումը ենթադրում է միաժամանակ հարկային հաշվառում:


Վարձով գրասենյակային և այլ կոմերցիոն տարածքներ Թբիլիսիում և Վրաստանում

Վրաստանում գրասենյակային և կոմերցիոն տարածքների վարձակալումը պոպուլյար է դարձել հատկապես Ուկրաինայում վերջին զարգացումներից հետո։ Մայրաքաղաքի կենտրոնում հարմարավետ գրասենյակի առկայությունը ոչ միայն հեղինակավոր է, այլև պակտիկ։ Բայց ամեն ինչ կախված է Ձեր ներդրումների չափից: Ինչպես Թբիլիսիի կենտրոնական, այնպես էլ՝ հեռավոր շրջաններում, ենթակառուցվածքները լավ զարգացած են։ Բնակարանային կամ այլ կոմերցիոն տարածքներ ընտրելու համար կարող եք կապվել անշարժ գույքի գործակալությունների հետ կամ ինքնուրույն որոնել վրացական կայքերի առցանց տվյալների բազաներում: Արժեքը կախված է քաղաքի կենտրոնից հեռավորությունից, վիճակից (վերանորոգման, կահույքի առկայության), տարածքի մակերեսից և այլ գործոններից։


Ընկերության գրասենյակի և աշխատակիցների տեղափոխում Ռուսաստանից Վրաստան

Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան տեղափոխվելը բավականին պահանջված է, քանի որ այս երկիրն առանձնանում է գրանցման ամենապարզ ընթացակարգերով և բիզնեսի գրանցման ցածր վճարներով։ Երկիր մուտք գործելու համար հատուկ վիզա չի պահանջվում, և ՌԴ քաղաքացիները կարող են Վրաստանում մնալ մինչև 1 տարի:

AMG Trans բեռնաոխադրումային ընկերությունը ծառայություններ է մատուցում Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան, ինչպես նաև՝ մոտակա այլ երկրներ միջազգային փոխադրումների կազմակերպման համար։ Դիմելով AMG Trans-ին, Դուք խնայում եք Ձեր ժամանակը և կարող եք լիովին վստահ լինել լավ կազմակերպված ռելոկացիայի և հնարավորինս սեղմ ժամկետների ու ողջամիտ գների հարցում։

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով