Փոխադրման համար նախատեսված բեռների փաթեթավորումը

Փոխադրման համար նախատեսված բեռների փաթեթավորումը

Փոխադրման համար նախատեսված բեռների փաթեթավորումը

Բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացում բեռների փաթեթավորումը կարևոր փուլերից մեկն է: Չէ՞ որ այն հանգամանքը, թե ինչ վիճակում բեռը կհասնի նշանակետ, անմիջականորեն կախված է նրանից, թե որքան որակով է փաթեթավորված բեռը: Փաթեթավորման հիմնական տարրերն են համարվում փաթեթավորման նյութերը, տարան և պահպանման միջոցները:

Տարբեր տեսակի բեռների փաթեթավորման պահանջները

Նախքան փոխադրումը, բեռը պետք է տեղավորել համապատասխան փաթեթավորման մեջ, որը կապահովի փոխադրման ընթացքում դրա ամբողջականությունը:

Փաթեթավորումը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին. լինի չոր և մաքուր, չունենա թերություններ և բացառի փոխադրվող բեռներին այլ անձանց հասանելիության հնարավորությունը: Որպես տարա թույլատրվում է ստվարաթղթե տուփերի օգտագործումը, որոնք պետք է կնքվեն ինքնակպչուն ժապավենով, փայտե արկղերև և այլն: Փաթեթավորումը չպետք է ունենա սուր անկյուններ:

Բեռների փաթեթավորման հիմնական տեսակները

Տարա – հատուկ փաթեթավորման համար նախատեսված իր, որի մեջ տեղավորում են պատրաստի բեռը՝ փոխադրման ընթացքումը դրա ամբողջականության պահպանման նպատակով:
Կախված տեսակից՝ տարաները լինում են.

  • ✓Սպառողական տարա. օգտագործում են այնպիսի բեռների փաթեթավորման համար, որոնք նախատեսված են անմիջապես գնորդին առաքելու համար: Այդպիսի տարաների թվին են դասվում տուփերը, ստվարաթղթե տոպրակները, թուղթը, փայլաթիթեղը, պոլիմերային նյութերը:
  • ✓ Լրացուցիչ փաթեթավորում. կիրառվում է այնպիսի բեռների դեպքում, որոնք արդեն փաթեթավորված են սպառողական տարայում: Լրացուցիչ փաթեթավորման նպատակը բեռների պաշտպանությունն է մեխանիկական կամ ջերմային ազդեցությունից՝ դրա արտաքին տեսքի պահպանման նպատակով:
  • ✓ Տրանսպորտային փաթեթավորումը վերջին փուլն է. տվյալ տարայի խնդիրը բեռների պաշտապանությունն է հարվածից և մեխանիկական վնասվածքներից: Այս տեսակին են պատկանում երկաթուղային և ավտոմոբիլային բեռնատար տանկերը, տակառներն ու տարրաները:
  • ✓ Արտադրական փաթեթավորում. օգտագործվում է կազմակերպության ներսում ապրանքների տեսակավորման համար: Դրա մեջ մտնում են հատուկ կառուցվածքի տուփերը:
Բեռների փաթեթավորման դասակարգումը կախված է դրա ձևից:
  • ✓ Կոշտ. փաթեթավորման այս տեսակը նախատեսված է փխրուն ապրանքների տեղափոխման համար: Կարող է պատրաստվել փայտից, պլաստիկից, կոշտ ստվարաթղթից և այլն:
  • ✓ Կիսակոշտ. նույնպես պատրաստվում է կոշտ ստվարաթղթից կամ պլաստիկից:
  • ✓Փափուկ փաթեթավորումը կատարում են փրփրապլաստիկով, պոլիմերային թաղանթով, կտորով, թղթով:

Երբեմն տարայի դեր են կատարում բեռնարկղերը կամ բակերը (օրինակ հեղուկ բեռների փոխադրման դեպքում):

Փաթեթավորումը լինում է նաև.

  • ✓ Ունիվերսալ. օգտագործվում է տարբեր տեսակի բեռների դեպքում
  • ✓ Մասնագիտացված՝ միայն որոշակի բեռների համար:

Ինչ գործոններ պետք է հաշվի առնել փաթեթավորման ժամանակ

Բեռների փաթեթավորման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ գորոծոնների վրա.

  • ✓ Որ տեսակին է պատկանում փոխադրվող բեռը՝ շուտ փչացող, վտանգավոր թե մեկ այլ:
  • ✓ Բեռների տեսակը՝ խրուն, փշրվող, խոնավությանը հակված և այլն:
  • ✓ Բեռի չափսը
  • ✓ Փոխադրման տեսակը
  • ✓ Բեռների համատեղելիությունը
  • ✓ Փոխադրման տևողությունը
  • ✓ Մթնոլորտային պայմանները՝ ջերմաստիճանային ռեժիմը, խոնավության մակարդակը, արևային ակտիվությունը, տարվա եղանակը և այլ գործոններ:
  • ✓ Տրանսպորտի տեսակը և դրա բեռնվածությանը մակարդակը

Փոխադրվող բեռների լիարժեք պահպանման համար պետք է իմանալ, թե ինչպես պաշտպանել դրանք վնասակար ազդեցություններից:

Որպես ամփոփում, հարկ է նշել, որ փոխադրման ժամանակ յուրաքանչյուր բեռ պետք է ունենան ճիշտ փաթեթավորում:

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով