30
Сен
Խանութի տեղափոխում
Առևտուրը ամենաակտիվ և զարգացած ոլորտներից է: Խանութի տեղափոխման անհրաժեշտությունը շատ դեպքերում առաջանում է սեփականատիրոջ` մանրածախ տարածքը ընդլայնելու կամ ծախսերը կրճատելու համար խանութն ավելի փոքր տարածք տեղափոխելու ցանկությունից ելնելով:
Հիմնական խնդիրները, որոնց կարելի է բախվել՝ խանութը տեղափոխելիս
Խանութի տեղափոխումը աշխատատար գործընթաց է, որի գլխավոր խնդիրներն են.
- ✓ կահույքի և սարքավորումների ապամոնտաժումը, փաթեթավորումը,
- ✓ համապատասխան մեքենայի գտնումը,
- ✓ առևտրային սարքավորումների տեղափոխման հետ կապված լրացուցիչ սարքավորումների որոնումը (առևտրի խցիկներ, դարակաշարեր, սառնարաններ և այլն),
- ✓ աշխատանքում ներգրավված անձնակազմի ապահովումը,
- ✓ սարքավորումների առաքումը նոր ուղղությամբ:
Տրանսպորտի ընտրություն
Եթե սովորական բեռնափոխադրումը կամ բեռների տեղափոխումը ներառում է տարբեր սարքավորումների, կահույքի ապամոնտաժում/հավաքում, ապա խանութի տեղափոխման դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է․
- ✓ Եթե խոսքը մթերային խանութի մասին է, ապա առաջնահերթություն կդառնա սննդի փոխադրումը, ևկպահանջվի մեքենա, որը նախատեսված է հատուկ փչացող սննդամթերքի փոխադրման համար;
- ✓ Որոշ խանութներում, սուպերմարկետներում,սարքավորումները չեն կարող ապամոնտաժվել, ինչը ենթադրում է լրացուցիչ սարքավորումների ներգրավում:
Աշխատանքի իրականացման կարգն ու պլանը
Խանութի տեղափոխման աշխատանքները կատարվում են հետևյալ կարգով․
- ✓ աշխատանքի մասշտաբի գնահատում և մասնագիտական այց (խանութի գույքի գնահատում),
- ✓ պայմանագրի կնքում,
- ✓ ցուցափեղկերի, դարակների ապամոնտաժում/հավաքում, փաթեթավորւմ/պիտակավորում,
- ✓ տեղափոխում պայմանավորված նոր վայր:
Խանութի տեղափոխումը դժվար գործընթաց է։ Վստահեք այն AMG Trans պրոֆֆեսիոնալ ընկերությանը, քանի որ մեր մասնագետները քաջատեղյակ են խանութի տեղափոխման բոլոր նրբություններին, փուլերի առանձնահատկություններին:
Մեկնաբանությունները