Լիտվան խստացնում է վերահսկողությունը բեռնափոխադրումների նկատմամբ

Լիտվան խստացնում է վերահսկողությունը բեռնափոխադրումների նկատմամբ

Լիտվան խստացնում է վերահսկողությունը բեռնափոխադրումների նկատմամբ

Լիտվայի մաքսային ծառայությունը խստացնում է ստուգման ընթացակարգերը՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները խախտելուց խուսափելու համար, ինչը հանգեցրել է քվոտային համակարգի ստեղծմանը։ Ըստ այդմ, բեռնափոխադրումների ծավալը չպետք է գերազանցի վերջին 3 տարվա միջին ցուցանիշները։


2022 թ․ հունիսի 18-ից Լիտվայի մաքսային ծառայությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում արտահանվող և ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Դա հանգեցրեց նրան, որ Եվրամիության երկրների սահմաններով Ռուսաստանից անջատված Կալինինգրադի մարզը կորցրեց էքսկլավի և ՌԴ միջև փոխադրվող ապրանքների մոտ 50%-ը։ Այդ ընթացքում հայտնաբերվել են տարբեր խախտումներ, ավելի քան 3000 անգամ մերժվել է տարբեր ապրանքների արտահանումը, հարուցվել է վարչական իրավախախտումների 260 դեպք, խախտումների պատճառով արգելվել է ավելի քան 1200 տրանսպորտային միջոցի մուտքը ԵՄ։


Արգելվել է այնպիսի ապրանքների փոխադրումը, ինչպիսիք են շինանյութը, փայտանյութը, մետաղները և այլն։ Սահմանափակումների շրջանակներում տուժել են Մոսկվայի և Կալինինգրադի միջև երկաթուղային գծերը և դրանց փոխադրումները։ Սահմանափակումները չեն տարածվում մարդատար գնացքների և ավտոմոբիլային բեռնափոխադրումների վրա։ Այն անձանց, ովքեր կփորձեն շրջանցել պատժամիջոցները, Լիտվայի մաքսայինները կդիտարկեն որպես բարձր ռիսկային սուբյեկտներ և կենթարկվեն ավելի մանրակրկիտ ստուգման։


Բեռների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար ձեռնարկված միջոցառումներ

  • ✓ Լրացուցիչ վերլուծական ռեսուրսների ներգրավում:
  • ✓ Ֆիզիկական հսկողության մեթոդների ակտիվացում (մաքսային ծառայողների թվի ավելացում):
  • ✓ Անհրաժեշտության դեպքում կներգրավվեն այլ պետական կառույցների աշխատակիցներ:

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով