13
Янв
Ռուսաստանի տարածքում բեռնափոխադրումներ կազմակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Ռուսաստանի տարածքում բեռնափոխադրումների որակն ու անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հետևել բեռնափոխադրման նորմերին ու կանոններին: Այս առումով կարևոր է բեռնափոխադրողին ու փոխադրվող ապրանքին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի նախապատրաստումը:
Ռուսաստանի տարածքում բեռնափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր փաստաթղթերի ցանկը
Բեռների փոխադրում իրականացնելիս անհրաժեշտ են հետևյալ հիմնական փաստաթղթերը՝
- ✓ Ապրանքափոխադրման բեռնագիր. սա կարևորագույն փաստաթղթերից մեկն է, որն անհրաժեշտ է բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Բեռնագրում տեղեկություններ են պարունակվում երթուղու, փոխադրամիջոցի և վարորդի վերաբերյալ: Դրանից բացի, բեռնագիրը պարունակում է անմիջապես փոխադրվող բեռին վերաբերող ինֆորմացիա՝ քաշ, անվանում, արժեք, քանակ: Ապրանքափոխադրման բեռնագիրը (ապրանքագիրը) ձևակերպվում է 4 օրինակից (բեռն ուղարկողին, բեռն ստացողին և բեռնափոխադրողին տրվում է մեկական օրինակ, իսկ չորրորդ պատճենը կցվում է վճարման հաշվին):
- ✓Ճանապարհային թերթիկ, որը նախատեսված է ֆինանսական ծախսերի՝ վարորդի աշխատավարձ, վառելիքի ծախս և այլն, հաշվարկման համար: Բացի դրանից, տվյալ փաստաթուղթը հանդիսանում է փոխադրվող բեռի օրինականության երաշխիք:
- ✓ Բեռնափոխադրողին տրվող լիազորագիր, որը սահմանում է կողմերի իրավունքները, պարտավորություններն ու պատախանատվությունը, փոխադրման ժամկետներն ու պայմանները, ծառայությունների արժեքը և այլն:
Բեռնափոխադրողը պետք է իր մոտ ունենա հետևյալ փաստաթղթերը՝
- ✓ Վարորդական վկայական.
- ✓ Պետական տեխզննման կտրոն.
- ✓ Պարտադիր ապահովագրական պոլիս.
- ✓ Փոխադրամիջոցի սանիտարական փաստաթուղթ (սննդամթերքի փոխադրման դեպքում):
Լրացուցիչ փաստաթղթերի ցանկ
Բեռնափոխադրման ժամանակ, բացի հիմնական փաստաթղթերից, հնարավոր է անհրաժեշտ լինեն ուղեկցող այլ փաստաթղթեր: Ամեն ինչ կախված է փոխադրվող բեռի տեսակից: Օրինակ՝ վտանգավոր, խոշոր չափսերի բեռների փոխադրման դեպքում կարող է անհրաժեշտ լինեն՝
- ✓ Ավտոճանապարհներով երթևեկելու թույլտվություն.
- ✓ Անասնաբուժական և կարանտինային սերտիֆիկատ.
- ✓ Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր.
- ✓ Տրանսպորտի վերահսկողության դաշնային ծառայության թույլտվություն փոխադրում իրականացնելու վերաբերյալ:
Ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս ուղեկցող փաստաթղթերի ցանկի մեջ են մտնում նաև վկայականները, անձնագրերն ու որակի սերտիֆիկատը, նաև մաքսային, սանիտարական և այլ կանոնակարգերով նախատեսված փաստաթղթեր:
Մեկնաբանությունները