Բեռնափոխադրումների հիմնական ռազմավարություններն ու լոգիստիկ ծախսերի օպտիմալացումը

Բեռնափոխադրումների հիմնական ռազմավարություններն ու լոգիստիկ ծախսերի օպտիմալացումը

Բեռնափոխադրումների հիմնական ռազմավարություններն ու լոգիստիկ ծախսերի օպտիմալացումը

Բեռնափոխադրումային ռազմավարությունը կարևոր դեր է խաղում ցանկացած բիզնեսի գործունեության և զարգացման գործում:


Ի՞նչ է բեռնափոխադրումային (լոգիստիկ) ռազմավարությունը

Լոգիստիկ ռազմավարությունը ցանկացած բիզնեսի ռազմավարության կարևոր մասն է: Այն իրենից ներկայացնում է տարբեր օպերացիաների ընդհանրացված մոդել, որն անհրաժեշտ է ռեսուրսների բաշխմամբ ու համակարգմամբ ընկերության սահմանված նպատակներին հասնելու համար։ Դա հենց լոգիստիկ ռազմավարությունն է:

Ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները.

  • ✓ միջավայրը, որտեղ իրականացվում է բիզնեսը,
  • ✓ կազմակերպության հատուկ իրավասությունները,
  • ✓ կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը։

Լոգիստիկայի ռազմավարության հիմնական ոլորտներն առնչվում են հետևյալի հետ․

  • ✓ հաճախորդների սպասարկում,
  • ✓ մատակարարման թիրախների նախագծում,
  • ✓ պահեստների հզորոթյունների ու օպերացիոն գործառնությունների նախագծում,
  • ✓ փոխադրումների կառավարում։

Ամենատարածված լոգիստիկ ռազմավարությունները

Ծանոթանանք լոգիստիկ ռազմավարության հիմնական տեսակներին․

  • Հիմնական ծախսերի մինիմալացում: Այս ռազմավարությունն իրականացվում է լոգիստիկայի ծախսերի նվազեցման, պահուստների մակարդակի ռացիոնալիզացիայի, ինչպես նաև՝ գործառույթների ու առանձին ոլորտների կտաարելագործման միջոցով:
  • Լոգիստիկ ծառայության որակի կատարելագործում: Այս ռազմավարությունն իրականացվում է լոգիստիկ համակարգում գործառույթների որակի բարձրացմամբ, որը ներառում է բեռնափոխադրումները, պահեստների ծառայությունները և այլն:
  • Լոգիստիկ ենթակառուցվածքներում ներդրումների մինիմալացում։ Այստեղ հիմնական դերը խաղում է լոգիստիկ ցանցի պարամետրերի օպտիմիզացումը, ուղիղ առաքումը («դռնից դուռ»), «ճիշտ ժամանակին» համակարգի կիրառումը և այլն:
  • Լոգիստիկայի աութսորսինգ։ Իրականացվում է ըստ «անել, թե ձեռք բերել» որոշման, ինչպես նաև՝ մատակարարի նորարարությունների ներդրմամբ:

Վերոհիշյալ ռազմավարություններին հասնելու համար «AMG Trans» ընկերությունը օգտագործում է հետևյալ առաջնահերթությունները․

  • ✓ երկարատև և պրոֆեսիոնալ հարաբերություններ մատակարարների հետ,
  • ✓ առաջարկվող ծառայությունների որակ։

Բացի վերը թվարկածներից, կան նաև հետևյալ ռազմավարությունները․

  • Նեղ (կամ ուղիղ) ռազմավարություն, որն ուղղված է պահուստների, սարքավորումների և այլնի ոչ արդյունավետ կողմերի վերհանմանն ու վերացմանը։
  • Դինամիկ ռազմավարություն, որի նպատակն է մատուցել հաճախորդներին հնարավոր լավագույն ծառայությունը` արագ արձագանքելով շուկայի փոփոխվող պայմաններին:
  • Ռազմավարությունների միացում, որի նպատակը մատակարարման շղթայի արդյունավետության բարձրացումն ու երկարաժամկետ համագործակցային կապերից օգտվելն է: Դա հիմնականում կապված է հաճախորդների ավելի կատարյալ ծառայություններ մատուցելու ցանկության, ծախսերի իջեցման և այլ գործոնների հետ:

Լոգիստիկայի բաժնի հիմնական խնդիրները

  • Առաքման կետերի, բեռի հատկությունների վերլուծություն և նախնական երթուղու վերլուծություն․ առաջին փուլում ենթադրում է նախնական երթուղու մշակում, որին զուգահեռ իրականացում է փոխադրումը: Այս դեպքում հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բեռի քաշը, ծավալը, պահեստավորման պայմանները և այլն:
  • Անհրաժեշտ տրանսպորտի ընտրություն՝ ելնելով փոխադրման պայմաններից։
  • Փոխադրողի և գործընկերոջ ընտրություն։ Լոգիստիկայով զբաղվող ընկերությունը հաճախ դիմում է կապալառուներին կամ առաքողներին, որոնք լրացուցիչ ծառայություններ են մատուցում (փաստաթղթերի ձևակերպում, բեռնաթափում և այլն):
  • Բոլոր հիմնական կետերով երթուղու մշակում: Այս խնդիրը ներառում է երթուղու մանրամասն ընտրանքների մշակում՝ նշելով մեքենան, ժամանակավոր պահեստավորման կետերը: Հաշվի են առնում հնարավոր ռիսկերը, ծախսերը և ուշացումները:
  • Փոխադրման ընթացքում բեռների հսկողություն: Փոխադրման ընթացքում ֆորս-մաժորային իրավիճակներից խուսափելու համար օգտագործվում են տրանսպորտային միջոցների կառավարման հատուկ համակարգեր, որոնք վերահսկում են փոխադրման ողջ գործընթացը:
  • Փոխադրումների կատարողականի օպտիմիզացիան, որը ներառում է երթուղիների և տրանսպորտային միջոցների տեսակների շարունակական օպտիմալացման գործընթաց:

«AMG Տրանս» ընկերության գործունեության ուղղություններից մեկը լոգիստիկան է։ Այս ոլորտում հաջողություն արձանագրած «AMG Տրանս»-ը ոչ միայն ձեռք է բերել անհրաժեշտ փորձ, այլև մշակել է բազմաթիվ լուծումներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին ավտոմատացնել իրենց բիզնեսը՝ միաժամանակ ապահովելով դրա առավելագույն անվտանգությունը:

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով