20
Ноя
Ինչպե՞ս է հաշվարկվում բեռնափոխադրման արժեքը
Բեռնափոխադրման ծառայությունը բավականին մեծ պահանջարկ ունի: Այնուամենայնիվ, տրանսպորտային ընկերությունների հաճախորդները հաճախ դժվարանում են հաշվարկել ապրանքների փոխադրման արժեքը: Այս հոդվածում կփորձենք օգնել ձեզ հասկանալ բոլոր նրբությունները, ինչի շնորհիվ հետագայում կկարողանաք ինքնուրույն կատարել բեռնափոխադրման արժեքի մոտավոր հաշվարկ:
Ռուսաստանում ավտոտրանսպորտով իրականացվող բեռնափոխադրումների ինքնարժեքի վրա ազդող գործոնները
Ավտոտրանսպորտով բեռնափոխադրման արժեքի հաշվարկը սովորաբար հիմնվում է փոխադրման հետ կապված հիմնական ծախսերի վրա: Կարելի է նշել մի քանի հիմնական չափանիշ, որոնց հիման վրա առաջանում է ՌԴ տարածքում իրականացվող բեռնափոխադրումների արժեքը.
- ✓ Բեռի քաշը և չափը
- ✓ Տարածությունը Սա բեռնափոխադրման արժեքի վրա ազդող կարևորագույն գործոններից է։
- ✓ Տրանսպորտային միջոցների սպասարկման ծախսեր Հաշվարկն իրականացվում է՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցների մաշվածության գործակիցը, վառելիքի սպառումը և այլն։
- ✓ Փոխադրվող բեռների տեսակը Բեռների տարբեր տեսակների համար անհրաժեշտ են փոխադրման որոշակի պայմաններ (արագության ռեժիմ, ջերմային և խոնավության պայմաններ, տարբեր տեսակի բեռների համար նախատեսված փոխադրամիջոց)։
- ✓ Բեռնման և բեռնաթափման աշխատանքներ Տվյալ ծառայությունների արժեքը գանձվում է միայն այն դեպքում, եթե ապրանքներն ուղարկողն ի սկզբանե նախատեսել է օգտվել տվյալ ծառայություններից։
- ✓ Բեռնափոխադրման աշխարհագրությունը
Մյուս ծախսերի հետ մեկտեղ, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ ծախսերը`
-
•
- ✓ մաքսային և տարանցիկ փաստաթղթերի մշակման ծախսերը (բեռների սահմանային անցման դեպքում),
- ✓ բեռի մակնշման ծախսերը,
- ✓ փաթեթավորման ծախսերը։
Հավաքական բեռնափոխադրումների արժեքի հաշվարկման առանձնահատկությունները
Ապրանքների փոխադրումը, որպես հավաքական բեռի մաս, հանդիսանում է տրանսպորտային ծախսերը օպտիմալացնելու հիանալի հնարավորություն՝ առանց զգալիորեն ազդելու առաքման ժամկետների վրա: Այնուամենայնիվ, կան մի շարք նրբություններ, որոնց առկայությունը կարող է զգալիորեն բարձրացնել կամ իջեցնել բեռնափոխադրման արժեքը: Հավաքական բեռնափոխադրման արժեքը հաշվարկելիս տրանսպորտային ընկերությունները հաճախ կիրառում են ծավալային քաշի հասկացությունը (1 խորանարդ մետր = 166 կգ): Ոչ գաբարիտային բեռների պարագայում սահմանվում են հատուկ գներ:
Ընդհանուր առմամբ, հավաքական բեռների առաքման արժեքը հաշվարկվում է ելնելով մի շարք գործոններից՝
- ✓ փոխադրվող բեռի առանձնահատկությունը, չափը,
- ✓ փաթեթավորում, տրանսպորտային միջոցում բեռի զբաղեցրած տարածք,
- ✓ բեռն ուղարկողի և ստացողի միջև առկա հեռավորություն,
- ✓ առաքման հրատապություն։
Էյ Էմ Ջի Տրանս ընկերությունն արդեն երկար տարիներ զբաղվում է տարատեսակ բեռների փոխադրմամբ՝ հաշվի առնելով հաճախորդների բոլոր ցանկությունները: Այդ իսկ պատճառով առաքման վերջնական արժեքը առաջանում է՝ հաշվի առնելով ընթացիկ սակագները և համագործակցության պայմանները, որոնք շահավետ են երկուստեք:
Մեկնաբանությունները