29
Июл
Ինչպե՞ս կազմակերպել արտադրության տեղափոխումը
Շատ ընկերություններ, որոնք որոշում են տեղափոխվել, մտածում են, թե ինչպես կազմակերպել արտադրության տեղափոխությունը՝ առանց մեծ դժվարությունների հանդիպելու ու առանց ժամանակի մեծ կորստի։ Արտադրության տեղափոխումը բարդ և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է գրագետ կազմակերպում: Կախված արտադրական ընկերության գործունեության տեսակից, արտադրության հաջող տեղափոխման համար պահանջվում է տարբեր տեխնոլոգիական մոտեցում, սակայն կան նաև ընդհանուր կանոններ, որոնք գործում են բոլոր ձեռնարկությունների համար:
- ✓ փաթեթավորման ու բեռնման աշխատանքների մեծ ծավալ;
- ✓ արտադրական սարքավորումների ապամոնտաժում;
- ✓ փոխադրման համար նախատեսված արտադրական տեխնիկայի փաթեթավորում ու մակնշում;
- ✓ տրանսպորտային միջոցի արտադրական սարքավորումներով բեռնում;
- ✓ արտադրական սարքավորումների տեղափոխում նոր վայր;
- ✓ արտադրական սարքավորումների բեռնաթափում;
- ✓ նոր տարածքում գործարկման-կարգաբերման աշխատանքներ:
Աշխատողներ ու բանվորներ
Արտադրության տեղափոխության ժամանակ կարևոր է հաշվի առնել տեխնիկական սարքավորումների հավաքման ու քանդման առանձնահատկությունները։ Այդ իսկ պատճառով, կարևոր է այդ աշխատանքում ներգրավել փորձառու բանվորների և բեռնակիրների, ովքեր երկար տարիների փորձի շնորհիվ օպերատիվ կերպով կիրականացնեն աշխատանքը՝ բեռնաթափումը, արդյունաբերական սարքավորումների բեռնումը, պատշաճ կերպով կիրականացնեն մակնշումը։ AMG Trans տրանսպորտային ընկերության աշխատողներն առանձնանում են ճշտապահությամբ ու պատասխանատվությամբ, ինչի շնորհիվ էլ աշխատանքը չի ձգձգվում ու կատարվում է խիստ սահմանված ժամկետներում:
Բեռնամբարձման սարքավորումների անհրաժեշտություն
Արտադրությունը տղափոխելիս ձեզ անհրաժեշտ կլինեն հատուկ տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են․
- ✓ ռոքլը,
- ✓ մեխանիկական կամ էլեկտրական ճախարակները, որոնք ծառայում են շենքի ներսում ծանր օբյեկտների տեղափոխման համար,
- ✓ հիդրավլիկ դամկրատները, հիդրավլիկ սայլերը,
- ✓ մասնագիտական նշանակության հատուկ պարագաները։
Տրանսպորտի ընտրություն
Արտադրությանը տեղափոխման ժամանակ ծանր սարքավորումների փախադրման համար օգտագործվում է հատուկ փոխադրամիջոց (մեծ բեռնատար)։ Հիմնականում դրանք ծանր մեքենաներ են, որոնք համալրված են վերելակով։ Դրանց օգնությամբ արտադրության գործընթացը պարզեցվում է, արագանում և, միևնույն ժամանակ, հաջողվում է ապահովել սարքավորումների անվտանգությունը հնարավոր վնասներից։ AMG Trans տրանսպորտային ընկերությունը կարևորում է հաճախորդի ժամանակը և ունի տարբեր չափերի և նշանակության տրանսպորտային միջոցների մեծ ավտոպարկ:
Աշխատանքային ծրագրի մշակում
Արտադրության տեղափոխումը ներառում է աշխատանքների մշակում, որը ներառում է․
- ✓ Տարածքի նախնական ուսումնասիրություն մինչ սարքավորումների փոխադրումը,
- ✓ Մանրամասն պլանի կազմումը՝ ճշգրիտ ժամկետները նշելով,
- ✓ Փոխադրման ժամանակացույցի կազմումը,
- ✓ Փաթեթավորման նյութերի քանակի ու տեսակի ընտրությունը,
- ✓ Մանրամասն նախահաշիվը (ըստ յուրաքանչյուր մատուցվող ծառայության), պայմանագրի կնքումը,
- ✓ Ձեռնարկության գույքի բեռնումը ու փոխադրումը,
- ✓ Փոխադրումը,
- ✓ Բեռնաթափումը, իրերի արկղերից հանումը, հավաքումը, դասավորումը,
- ✓ Աշխատանքի հանձնումը։
Արտադրության տեղափոխումը հարմար և շահավետ է իրականացնել AMG Trans փորձառու բեռնափոխադրումային ընկերության միջոցով։ AMG Trans-ի որակավորված մասնագետները պարբերաբար իրականացնում են ամենատարբեր առանձնահատկություններ ունեցող արտադրության տեղափոխում ու տիրապետում են գործընթացի բոլոր նրբություններին։ Վստահելով արտադրության տեղափոխունը մեզ, դուք ոչ միայն կխնայեք ձեր ժամանակը, այլև կարող եք վստահ լինել ողջ գույքի պահպանման և տեղափոխման ժամկետների պահպանման հարցում։
Մեկնաբանությունները