Բեռների ուղեկցում

Բեռների ուղեկցում

Բեռների ուղեկցում

Տարատեսակ ապրանքների փոխադրումը կապված է հնարավոր ռիսկերի հետ: Այդ իսկ պատճառով բեռնափոխադրումը կարիք ունի ոչ միայն ապահովագրության, այլև արտադիր ուղեկցման, նկատի ունենք` ուղեկցորդի ծառայությունը: Բեռնափոխադրումները և ուղեկցման ծառայությունները փոխկապակցված են: Բեռների ուղեկցումը կարևոր է խոշոր ընկերությունների միջև առևտրային հարաբերություններում:

Ուղեկցորդի ծառայության անհրաժեշտ պայմաններից են՝

  • 1. օպերատիվությունը,
  • 2. բեռի անվնաս հասցնելը։

Ուղեկցման հիմնական նպատակն է ապրանքի ամբողջական պահպանումը ցանկացած տիպի ֆիզիկական ազդեցությունից:

Ապրանքի ուղեկցումն անցնում է հետևյալ փուլերով.

  • ✓ օպտիմալ երթուղիների մշակում, փոխադրումների ֆիզիկական և իրավական պայմանների ստեղծում,
  • ✓ բեռների ուղեկցում,
  • ✓ բեռնափոխադրման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի կազմում:

Վերը նշվածների համար պատասխանատու է ուղեկցողը: Ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ ուղեկցողի դերը ստանձնում է հենց վարորդը, ով պարտադիր ստանում է համապատասխան հրահանգավորում և ծանոթանում տեղափոխվող բեռի բոլոր մանրուքների հետ: Ուղեկցողը բեռնափոխադրումը պլանավորելիս օգտվում է բազմաֆունկցիոնալ սխեմայից, որը իրենից ներկայացնում է լոգիստիկ համակարգ՝ ենթադրելով բեռի առաքումը տարատեսակ տրանսպորտային միջոցներով և տեղափոխման երթուղիներով: Բեռի ուղեկցման նպատակն է հաճախորդին բեռնափոխադրման հետ կապված տարատեսակ խնդիրներից ազատելը:

Բեռների ուղեկցումը, կախված տարածքից, լինում է՝

  • ✓ միջազգային
  • ✓ ռեգիոնալ
  • ✓ ներքին

Կախված տրանսպորտային միջոցից՝ փոխադրումը կարող է լինել․

  • ✓ օդային
  • ✓ երկաթուղային
  • ✓ ավտոմոբիլային
  • ✓ ծովային

Բեռների ուղեկցման անհրաժեշտության մասին

Ցանկացած տեսակի բեռնափոխադրում կարող է ունենալ հնարավոր ռիսկեր. օրինակ՝ ապրանքը կարող է վնասվել, կորցնել ապրանքային տեսքը կամ ուղղակի կորել: Այս ամենից խուսափելու լավագույն միջոցը ուղեկցողի ծառայությունն է, որը կապահովի ձեր ապրանքի առաքման անվտանգությունը և ժամանակին նշված վայր առաքումը:

Բեռների ուղեկցման հիմնական տեսակները

Բեռնափոխադրումը, ըստ բեռի տեսակի, դասակարգվում է հետևյալ կերպ․

  • ✓ Սովորական բեռներ, որոնց չափերը չեն գերազանցում տրանպորտային միջոցի չափը:
  • ✓ Վտանգավոր բեռներ․ նման ապրանքների բեռնափոխադրումը կարող է վնաս պատճառել շրջակա միջավայրին:
  • ✓ Արագ փչացող բեռներ, որոնց համար պահանջվում է հատուկ ջերմային և խոնավության ռեժիմ:
  • ✓ Կենդանի բեռներ՝ թռչուններ, կենդանիներ և այլն:

Բեռների ուղեկցման առավելությունները

Ուղեկցումով բեռնափոխադրումն ունի մի շարք առավելություններ.

  • ✓ փոքրածավալ բեռների առաքման բարձր արագություն,
  • ✓ դրամական միջոցների զգալի խնայողություն,
  • ✓ բեռների անվտանգության ապահովում,
  • ✓ օպերատիվություն, ինչը նշանակում է՝ ապրանքի շուրջօրյա մոնիթորինգ տեղափոխման ամբողջ ժամանակահատվածում,
  • ✓ տեղեկացվածություն, ըստ որի պատվիրատուն իրազեկվում է բեռնափոխադրման ընթացքում ծագած ինչ-ինչ փոփոխություների մասին:

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով