Ձմեռային պայմաններում բեռնափոխադրումների առանձնահատկությունները

Ձմեռային պայմաններում բեռնափոխադրումների առանձնահատկությունները

Ձմեռային պայմաններում բեռնափոխադրումների առանձնահատկությունները

Բեռնափոխադրումների ծառայությունն իրականացվում է տարին բոլոր։ Սակայն ձմեռը ենթադրում է եղանակային բարդ պայմաններ, որոնք դժվարացնում են երթեւեկությունը․

  • ✓ Ճանապարհի մերկասառույցը, որն ավելի է դժվարացնում երթևեկելը;
  • ✓ Ուժեղ քամին և ձյան տեղումները նույնպես դժվարացնում են վարորդի աշխատանքը և կարող են բացասաբար ազդել բեռնափոխադրման գործընթացի վրա;
  • ✓ Ցերեկային ժամերի կրճատումը։

Այս բոլոր գործոնները պահանջում են, որ վարորդը լինի ծայրահեղ զգույշ և ճկուն՝ բեռնափոխադրումներ կատարելիս: Ձմեռային պայմաններում արդյունավետ բեռնափոխադրումների համար, անկասկած, որոշիչ գործոններ են հետևյալները․

  • ✓ բեռնատար մեքենայի իդեալական տեխնիկական վիճակն է (պարբերական տրանսպորտային միջոցի ստուգման անհրաժեշտությունը), լուսավորող սարքերի հստակ աշխատանքը;
  • ✓ ճիշտ ջերմաստիճանի պահպանումը, քանի որ բեռների շատ տեսակներ կարող են փոխադրվել հիպոթերմային երաշխավորված պաշտպանությամբ։
  • ✓ այլընտրանքային երթուղիների մշակումը, որոնք կօգնեն վարորդին խնայել ժամանակը խցանումների դեպքում;
  • ✓ զրոյական բարձր ջերմաստիճանի դեպքում պետք է կիրառել հակագել կամ, ինչպես ընդունված է ասել, անտիֆրիզ (որը ցուրտ եղանակին մնում է հեղուկ), և ընտրել ձմեռային եղանակին համապատասխան վառելիք;
  • ✓ եղանակային պայմաններին համապատասխան բեռների գրագետ փաթեթավորումը։

Այսպես օրինակ, փշրվող կամ ջարդվող ապրանքների տեղափոխման ժամանակ պահանջվում է փաթեթավորել դրանք օդափրփուրային ժապավենով, սքոչով, ինչը հուսալիորեն կպաշտպանի ապրանքը չնախատեսված իրավիճակում հնարավոր վնասից:

Ջերմասեր ապրանքների (կահույք, տեխնիկա, բույսեր և այլն) տեղափոխումը ձմռանը նույնպես պահանջում է պատշաճ փաթեթավորում։ Նմանատիպ ապրանքներ տեղափոխելիս պետք է օգտագործել նաև ձգվող կամ օդափրփուրային թաղանթ: Օրինակ, բույսերի ամանները պետք է տեղադրվեն ստվարաթղթե արկղերի մեջ, իսկ գագաթները պետք է փաթաթված լինեն փաուկ օդաթաղանթներով։

Իսկ առավել «քմահաճ» բեռների փոխադրման համար պետք է օգտագործել որոշակի ջերմաստիճան ապահովող հաուկ մեքենաներ։

Բացի այդ, կան անվտանգության կանոններ, որոնք բեռնափոխադրողը պետք է պահպանի ողջ ձմեռային սեզոնի ընթացքում․

  • ✓ Կրել հարմարավետ հագուստ, որը չի խանգարում շարժումներին;
  • ✓ Աշխատանքային ձեռնոցներ և տաք կոշիկներ՝ չսահող տակացուներով։

Ձմեռային պայմաններում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար կարող եք օգտվել AMG Trans տրանսպորտային ընկերության փորձված ծառայություններից։ Ընկերությունն ունի մեքենաների մեծ պարկ և փորձառու վարորդներ, ովքեր կիրականացնեն անխափան բեռնափոխադրումներ տարվա ցանկացած եղանակին։

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով