Կոնտեյների կամ բեռնատար մեքենայի բեռնման ծախսերի հաշվարկը

Կոնտեյների կամ բեռնատար մեքենայի բեռնման ծախսերի հաշվարկը

Կոնտեյների կամ բեռնատար մեքենայի բեռնման ծախսերի հաշվարկը

Բեռնափոխադրման ամենակարևոր խնդիրներից մեկը օպտիմալ տրանսպորտի ընտրությունն է։ Տրանսպորտային միջոցի ճիշտ ընտրությունը ոչ միայն տեղափոխվող գույքի արժեքի երաշխավորն է, այլև լուծում է լոգիստիկայի խնդիրը՝ ինչպես կրճատել բեռնափոխադրման ծախսերը բեռի բեռնման և բեռնաթափման աշխատանքների ժամանակ։


Բեռի հաշվարկման գործոնները

Բեռի հաշվարկման ժամանակ լոգիստներն առաջին հերթին գնահատում են բեռի քաշը և ծավալը: Օրինակ, կազմակերպությունը տեղափոխվում է նոր տարածք, և կահույքի տեղափոխման խնդիր կա։ Չնայած կահույքը շատ տեղ է զբաղեցնում, բայց դրա քաշն իրականում շատ մեծ չէ: Ահա այստեղ ծավալը որոշիչ մեծություն է դառնում: Այն հաշվարկելու համար հարկավոր է չափել կահույքի երկարությունը, լայնությունը և բարձրությունը, ապա դրանք բազմապատկել։ Առանձին կտորների ծավալները գումարվում են, և արդյունքում ստանում ենք փոխադրվող բեռի ընդհանուր ծավալը:

Ֆուրգոնի բեռը հաշվարկելիս օգտագործվում է հետևյալ հավասարությունը՝ երկարություն x լայնություն x բարձրություն = բեռնախցիկի ծավալ:

Բնակարանի տեղափոխման ժամանակ խնդիրն այդքան էլ բարդ չէ, քանի որ տեղափոխության ժամանակ ամեն ինչ հիմնականում փաթեթավորվում է արկղերի մեջ: Իմանալով 1 արկղի ծավալը`դժվար չէ հաշվել տեղափոխվող բեռի ընդհանուր ծավալը: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ, բեռը հաշվարկելիս, ստացված գումարին պետք է ավելացվի մոտ 30-35%, որպեսզի երաշխավորված լինի բեռի ամբողջական տեղավորումը բեռնատարի մեջ (կամ կոնտեյների):


Բեռի չափերի հաշվում

Փոխադրումը պլանավորելիս հաշվի է առնվում բեռի չափերը: Բեռի քաշը չպետք է գերազանցի որոշակի մեքենայի համար սահմանված առավելագույն թույլատրելի նորմերը:

Եթե մեքենան գերծանրաբեռնված է, արգելակման համակարգը կարող է չդիմանալ գերբեռնվածությանը և անիվներն արգելակվեն։ Ի թիվս այլ գործոնների, բեռնման պլանը կազմվում է`հաշվի առնելով շրջանցումներն ու բեռի առավելագույն ուղղահայաց դիրքը։


Անհրաժեշտ մեքենայի ընտրությունը

Բեռնափոխադրման տրանսպորտային միջոցի ընտրությունը կախված է հետևյալ գործոններից։

  • Փոխադրվող բեռի քանակը: Հաճախ ֆուրգոններն օգտագործվում են մեծածավալ ապրանքներ տեղափոխելու համար: Բեռնատարողությունը կախված է մեքենայի մակնիշից, կցորդից, առանցքների քանակից և այլն:
  • Տրանսպորտային միջոցի ֆիզիկական բնութագրերը. Պետք է հաշվի առնել, որ անհնար է միաժամանակ տեղափոխել՝ կոտրվող/փխրվող բեռներ, հեղուկ բեռներ, վտանգավոր ապրանքներ և այլն: Դա հատկապես վերաբերում է վտանգավոր բեռներին, որոնց համար կան սահմանված փոխադրման հատուկ կանոններ (ուղեկցող փաստաթղթերի փաթեթ):
  • Փոխադրված ապրանքների արժեքը: Արժեքավոր ապրանքների համար օգտագործվում են ամենաթանկ տրանսպորտային միջոցները, իսկ ցածր արժեք ունեցող ապրանքների համար՝ էկոնոմ տարբերակները։
  • Հաճախորդի գտնվելու վայրը՝ գեոլոկացիան: Եթե հաճախորդը զգալի հեռավորության վրա են գտնվում պատվիրատուից, ապա փոխադրումը, որպես կանոն, թանկ է նստում: Այստեղ հաշվի են առնվում նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ առաքման ժամկետների վերաբերյալ հաճախորդի պահանջները, փոխադրման ժամանակը և այլն:

Ապրանքներ տեղափոխելիս խորհուրդ ենք տալիս ընտրել ավելի մեծ տարողունակություն ու կրողունակություն ունեցող մեքենաներ: Դա թույլ է տալիս ոչ միայն ճիշտ տեղավորել բեռը, այլև կանխել գերբեռնվածությունը, ինչպես նաև՝ նվազեցնել տրանսպորտային ծախսերը:

«AMG տրանս» տրանսպորտային ընկերությունն ունի տարբեր տոննաժի տրանսպորտային միջոցների մեծ ընտրություն, ինչը թույլ կտա Ձեզ ընտրել անհրաժեշտ տրանսպորտ՝ հաշվի առնելով տեղափոխվող բեռի բոլոր պարամետրերը:

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով