Բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կազմակերպման հիմնական պահանջները

Բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կազմակերպման հիմնական պահանջները

Բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կազմակերպման հիմնական պահանջները

Բեռնափոխադրում իրականացնող ցանկացած տրանսպորտային ընկերություն միշտ կանգնում է բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կազմակերպման խնդրի առաջ։ Չէ որ, այդ աշխատանքների իրականացման որակից է կախված բեռների ապահովությունը փոխադրման ժամանակ։

Բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կազմակերպման հիմնական փուլերը

Բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կազմակերպման գործընթացը բաղկացած է հետևյալ հիմնական փուլերից՝

  • ✓ 1-ին փուլ՝ նախապատրաստական աշխատանքներ- Այս փուլում կազմվում է պլան, որի համաձայն պետք է կատարվեն հետագա աշխատանքները։
  • ✓ 2-րդ փուլ՝ փաթեթավորում և գծանշում - Բեռը պետք է հնարավորինս ուշադիր փաթեթավորել, որպեսզի հետագայում քերծվածքներ կամ այլ վնասներ չլինեն։
  • ✓ 3-րդ փուլ՝ բեռնում և բեռնաթափում – Սա ամենակարևոր փուլն է։
  • ✓ 4-րդ փուլ՝ ամրացում - Իրականացվում է բեռն անվնաս փոխադրելու նպատակով։
  • ✓ 5-րդ փուլ՝ բեռնաթափում - Այս փուլն իրականացվում է ցանկով։ Փոխադրվող բոլոր բեռները պետք է նշված լինեն ցանկում։
  • ✓ 6-րդ փուլ՝ փաթեթավորում և հավաքում - Իրականացվում է բեռը տեղ հասցնելու ժամանակ։ Բեռի հավաքումից հետո նոր միայն այն փոխանցվում է պատվիրատուին։

Բեռնման և բեռնաթափման աշխատանքների անցկացման վայրի հիմնական պահանջները

Բեռնման ու բեռնաթափման աշխատանքների անվտանգ կազմակերպումը տարատեսակ բեռների որակյալ փոխադրման երաշխիքն է։ Աշխատանքների անցկացման վայրի կազմակերպմանը տրվում է առանձնակի նշանակություն։

  • ✓ Կոնստրուկցիաներ կամ հող փոխադրելիս, վերջիններս պետք է տեղավորել հատուկ գծված տարածքում, որն ընդունակ է նման զանգվածի բեռ պահել։
  • ✓ Տարածքները, որտեղ իրականացվում են աշխատանքները, պետք է ունենան 50-ից ոչ պակաս թեքություն։ Եթե օգտագործվում է էլեկտրաբեռնատար, թեքությունը չպետք է գերազանցի 30-ը։
  • ✓ Տարածքում պետք է տեղադրվեն անվտանգության նշանները և գծված լինեն ապրանքի սահմանները, ինչը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգությունը։
  • ✓ Այն վայրերում, որտեղ պարբերաբար իրականացվում են բեռնման գործընթացներ, աշխատանքները կատարվում են տարատեսակ ստացիոնար կառույցներում։
  • ✓ Ցուրտ եղանակին, տարածքը պետք է մաքրված լինի ձյունից, սառույցից և ավազապատվի։

Անվտանգության հիմնական նորմերը

Բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կանոնների խախտումը (անուշադրությունը) պատճառ է հանդիսանում աշխատակիցների անվտանգության մասին օրենքի խախտման։

Աշխատանքների իրականացման ժամանակ պետք է հաշվի առնել անվտանգության բոլոր գործոնները։

  • ✓ Արգելվում է իրականացնել աշխատանքներ, 12 մ/վ կամ ավելի արագությամբ քամու ժամանակ։
  • ✓ Արգելվում է իրականացնել աշխատանքներ, եթե վնասված է ճախարակը, կռունկը կամ արգելակման մեխանիզմը։
  • ✓ Բեռը թույլ է տրվում տեղափոխել, եթե վերջինիս չափսերը չեն գերազանցում թույլատրելի նորմերը։
  • ✓ Վտանգավոր բեռի փոխադրման համար պետք է օգտվել հատուկ սարքերից ու հարմարանքներից։
  • ✓ Եթե ապրանքները զբաղեցնում են տրանսպորտային միջոցի երկարության 1/3-ից ավելին, ապա վերջիններիս բեռնումն ու բեռնաթափումը պետք է իրականացվի 2 կամ ավելի մարդու կողմից։
  • ✓ Ներքևի շարքերի ամուր փաթեթավորման համար թույլատրվում է դարսակներով ամրացնել, հակառակ դեպքում բեռը կարող է վնասվել։
  • ✓ Եթե բեռնումը իրականացվում է ձեռքով, ապա դարսակի բարձրությունը չպետք է գերազանցի 2 մետրը։
  • ✓ Արգելվում է աշխատող մարդկանց գլխավերևով բեռ բարձրացնել։
  • ✓ Վտանգավոր վայրերում պետք է կրել պաշտպանիչ միջոցներ։

Աշխատանքների իրականացման անվտանգությունը նաև կախված է՝

  • ✓ աշխատանքների կազմակերպման միջոցի ընտրությունից, սարքավորումներից ու տեխնիկական գործընթացից,
  • ✓ աշխատանքների անցկացման վայրի նախապատրաստումից ու կազմակերպումից,
  • ✓ աշխատակիցներին պաշտպանիչ միջոցներով ապահովելուց։

Աշխատանքները իրականացնող բոլոր աշխատակիցները պետք է ունենան հետևյալ գիտելիքները՝

  • ✓ առաջին բուժօգնության իրականացում,
  • ✓ հակահրդեհային անվտանգության կանոնների տիրապետում,
  • ✓ արագ արձագանքում արտակարգ իրավիճակներում։

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով