Պահեստի վարձակալություն
Պահեստում բեռների պահպանումը սկսվում է լիազորված մասնագետի ընդունումից անմիջապես հետո։ Ընկերությունը գործադրում է ամեն ջանք, որպեսզի ապահովի պահպանման հարմարավետ պայմաններ՝ առանց ապրանքի որակը վնասելու։ Միաժամանակ ապահովվում է բեռների անընդհատ տեղաշարժը դեպի նշանակված վայր՝ նախապես պլանավորված ժամանակացույցով։
Շատ հաճախ հաճախորդները համոզվում են, որ բեռնափոխադրողի պահեստում բեռների պահպանումը շահեկան որոշում է ծախսերի օպտիմալացման տեսանկյունից։ Չէ՞ որ ապրանքի մեջ ներդրված ֆինանսական միջոցները կազատվեն միայն վերջնական գնորդների իրացման դեպքում։ Ուստի ապրանքաշրջանառության տեմպի արագացման և, հետևաբար, շուտափույթ շահույթ ստանալու համար անհրաժեշտ է ապրանքների պահպանման ժամկետները հասցնել նվազագույնի։ Ընդ որում, ապրանքների քանակը պետք է որոշվի ընթացիկ շուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև ըստ մատակարարի կողմից պարբերական առաքման հնարավորությունների։
Մեր պահեստում ապրանքների պահպանումը ենթադրում է հետևյալ գործողությունները:
- պահանջվող պահեստային տարածքի ապահովում՝ հաճախորդների հարցումներին համապատասխան,
- ապրանքների տեղաբաշխում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ հատկանիշները․ չափսեր, քաշ, առաքման հաճախականություն, արժեք և այլն,
- պահպանման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծում և ապահովում,
- բեռների հուսալի պաշտպանություն,
- ապրանքների հաշվառման կազմակերպում և վարում, վերահսկողություն,
- պահեստներում ապրանքների տեղափոխման ապահովում,
- անհրաժեշտ ամբարձիչ սարքավորումների օգտագործման հնարավորության ապահովում։
Բոլոր այն հաճախորդները, ում անհրաժեշտ է բեռների տեղափոխում և պահեստավորում, պետք է դիտարկեն պրոֆեսիոնալ ընկերության ծառայությունների օգտագործումը, որը գիտի, թե ինչպես հաճախորդի բիզնեսը դարձնել ավելի շահութաբեր։ Քանի որ, օգտագործելով այս հնարավորությունը, տնտեսվում են ոչ միայն սեփական պահեստների վարձակալման կամ գնման համար նախատեսված ֆինանսական միջոցնրեը, այլ նաև կրճատվում է աշխատակցիների թիվը, որոնց պետք է վճարել աշխատավարձ, վերանում է լրացուցիչ սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությունը։
Բեռների տեղափոխումն ու պահեստավորումը AMG TRANS COMPANY ընկերության գործունեության հիմնական ուղղություններից է։ Այդ իսկ պատճառով, հիմնական միջոցները ներդրվում են ծառայության որակի բարելավման մեջ՝ յուրաքանչյուր հաճախորդի ծախսերը նվազագույնի հասցնելով։