Տեղափոխություն Ռուսաստանից Մոլդովա ցածր գներով

Տեղափոխություն Ռուսաստանից Մոլդովա

Տեղափոխություն Ռուսաստանից Մոլդովա

AMG Trans տրանսպորտային ընկերության ուղղություններից մեկն է բնակարանային և գրասենյակային տեղափոխությունների կազմակերպումն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ դեպի մերձավոր և հեռու արտասահմանյան երկրներ, այդ թվում նաև Մոլդովա:

Երկրի նկարագիրը

Մոլդովան յուրահատուկ երկիր է։ Դա պայմանավորված է նրանով, որ դարեր շարունակ այն փոխառել է հին ժողովուրդների տարբեր մշակույթներն ու ավանդույթները: Մոլդովան փոքր պետություն է, որը գտնվում է Եվրոպայի հարավարևելյան մասում և սահմանակից է Ռումինիային և Ուկրաինային։ Բնակչությունը կազմում է մոտ 3 մլն մարդ: ԱՊՀ երկրների և Մոլդովայի միջև գոյություն չունի վիզայի ռեժիմ, ինչը հեշտացնում է բնակարանային տեղափոխության կազմակերպումը: Հեռավորությունը Մոսկվայից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև մոտ 1400 կմ է: Համաձայն Մոլդովայում գործող մաքսային կանոնների ՝ արգելվում է սննդամթերք ներմուծել երկիր՝ առանց համապատասխան վկայականի: Արգելված է նաև թմրանյութերի, զենքի, պայթուցիկ զինամթերքի ներմուծումը: Դեղերի ներմուծման համար անհրաժեշտ է Առողջապահության նախարարության թույլտվություն, իսկ կենդանիների ներմուծման համար` անասնաբուժական վկայագիր:

Բնակարանային տեղափոխության կազմակերպման ծառայություն

Բնակարանային տեղափոխության կազմակերպումը հոգնեցուցիչ գործընթաց է, ինչը ցանկալի է վստահել փորձառու մասնագետների: AMG Trans տրանսպորտային ընկերության կազմակերպած բնակարանային տեղափոխության ծառայությունը ներառում է՝

  • Տեղափոխվող բեռի փաթեթավորում
  • Բեռների նշագրում
  • Իրերի ապամոնտաժում (անհրաժեշտության դեպքում)
  • Տեղափոխություն
  • Պահեստային ծառայություններ
  • Բեռի տեղադրում
  • Կուտակված աղբի հեռացում

AMG Trans տրանսպորտային ընկերությունը՝ առաջարկելով բնակարանային տեղափոխության ծառայություններ, նաև առաջարկում է բեռնակրի ծառայություններ՝ հասանելի գներով:

Բնակարանային տեղափոխություն Ռուսաստանից Մոլդովա

AMG Trans տրանսպորտային ընկերությունը զբաղվում է բնակարանային տեղափոխության կազմակերպմամբ ինչպես Ռուսաստանից Մոլդովա, այնպես էլ հակառակ ուղղությամբ: AMG Trans տրանսպորտային ընկերության աշխատակիցները կարող են զգուշությամբ փաթեթավորել իրերը, ընտրել տրանսպորտային միջոցը, ձևակերպել մաքսային փաստաթղթերը: Առաջարկելով տեղափոխության ծառայություններ դեպի Մոլդովա՝ AMG Trans տրանսպորտային ընկերությունը նաև ձևակերպում է անհրաժեշ մաքսային փաստաթղթերը։ Ռուսաստանից Մոլդովա բնակարանային տեղափոխության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում իրերի ամբողջականությանը և անվտանգությանը: Դիմելով AMG Trans տրանսպորտային ընկերությանը՝ Ձեզ տրվում է հնարավորություն տեղափոխել ցանկացած իր՝ անկախ չափսից: AMG Trans տրանսպորտային ընկերության կողմից գրագետ կազմակերպված բնակարանային տեղափոխությունը չի խաթարի Ձեր գրաֆիկը, քանի որ իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում:

Գործողությունների հերթականություն: Ինչպե՞ս պատվիրել ծառայությունը:

Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես են կազմակերպվում բնակարանային տեղափոխությունները AMG Trans տրանսպորտային ընկերությունում:

  • Իրերի նախապատրաստումը տեղափոխման
  • Տեղափոխություն
  • Նոր վայրում հաստատման աշխատանքներ

AMG Trans տրանսպորտային ընկերության ծառայությունները պատվիրելու համար հարկավոր է կապ հաստատել մեզ հետ կայքում նշված հեռախոսահամարով կամ ձևակերպել առցանց պատվեր: