Տեղափոխություն Ռուսաստանից Հայաստան, Մոսկվայից Երևան ցածր գներով

Տեղափոխություն Ռուսաստանից Հայաստան, Մոսկվայից Երևան

Տեղափոխություն Ռուսաստանից Հայաստան, Մոսկվայից Երևան

AMG Trans տրանսպորտային ընկերության ուղղություններից մեկն է բնակարանային և գրասենյակային տեղափոխությունների կազմակերպումն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ դեպի մերձավոր և հեռու արտասահմանյան երկրներ, այդ թվում նաև Հայաստան:

Երկրի նկարագիրը

Հայաստանը Կովկասի հին երկրներից է, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի մեջտեղում: Հայսատանի մայրաքաղաքը Երևանն է: Հայսատանը զբաղեցնում է 29,74 հազ քառակուսի կմ տարածություն, այն ունի մոտավորապես 2.5 մլն բնակչություն, որի մոտ 96%- ը հայեր են: Հայաստանը տուրիստական տեսանկյունից բավականին զարգացած երկիր է: Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիները այս երկիր կարող են մուտք գործել առանց վիզայի: Մոսկվայի և Երևանի միջև հեռավորությունը կազմում է 2267 կմ: Ներկայումս Ռուսաստանից Հայաստան հնարավոր է հասնել միայն Վրաստանի սահմանով: Մոսկվայից Հայաստան հնարավոր է հասնել՝ անցնելով հետևյալ քաղքաներով՝ Մոսկվա - Ռոստով - Պյատիգորսկ - Վրաստան – Թբիլիսի – Երևան:

Բնակարանային տեղափոխության կազմակերպման ծառայություն

Բնակարանային տեղափոխության կազմակերպումը հոգնեցուցիչ գործ է, ինչը ցանկալի է վստահել փորձառու մասնագետների: AMG Trans տրանսպորտային ընկերության կազմակերպած բնակարանային տեղափոխության ծառայությունը ներառում է՝

  • Տեղափոխվող բեռի փաթեթավորում
  • Բեռների նշագրում
  • Իրերի ապամոնտաժում (անհրաժեշտության դեպքում)
  • Տեղափոխություն
  • Պահեստային ծառայություններ
  • Բեռի տեղադրում
  • Կուտակված աղբի հեռացում

AMG Trans տրանսպորտային ընկերությունը՝ առաջարկելով բնակարանային տեղափոխության ծառայություններ, նաև առաջարկում է բեռնակրի ծառայություններ՝ հասանելի գներով:

Բնակարանային տեղափոխություն Ռուսաստանից Հայաստան

Ռուսաստանից Հայաստան բնակարանային տեղափոխության ժամանակ մեծ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել իրերի ամբողջական և անվտանգ տեղափոխմանը: Դիմելով AMG Trans տրանսպորտային ընկերությանը՝ Ձեզ տրվում է հնարավորություն տեղափոխել ցանկացած իր՝ անկախ չափսից: AMG Trans տրանսպորտային ընկերության կողմից գրագետ կազմակերպված բնակարանային տեղափոխությունը չի խաթարի Ձեր գրաֆիկը, քանի որ իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում:

Գործողությունների հերթականություն: Ինչպե՞ս պատվիրել ծառայությունը:

Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես են կազմակերպվում բնակարանային տեղափոխությունները AMG Trans տրանսպորտային ընկերությունում:

  • Իրերի նախապատրաստումը տեղափոխման
  • Տեղափոխություն
  • Նոր վայրում հաստատման աշխատանքներ

AMG Trans տրանսպորտային ընկերության ծառայությունները պատվիրելու համար հարկավոր է կապ հաստատել մեզ հետ կայքում նշված հեռախոսահամարով կամ ձևակերպել առցանց պատվեր: