Ինչին պետք է ուշադրություն դարձնել՝ բեռնափոխադրման պայմանագիր ստորագրելիս

Ինչին պետք է ուշադրություն դարձնել՝ բեռնափոխադրման պայմանագիր ստորագրելիս

Ինչին պետք է ուշադրություն դարձնել՝ բեռնափոխադրման պայմանագիր ստորագրելիս

Բեռնափոխադրման համար տրանսպորտային ընկերություններին դիմելիս, բեռն ուղարկողը հաճախ կանգնում է որոշ խնդիրների առաջ։

Բեռնափոխադրման պայմանագիրն իր մեջ ներառում է փոխհամաձայնեցված պարտականությունների լայն սպեկտր, որոնք կրում են բեռնափոխադրողներն ու բեռն ուղարկողները։

Ապրանքային բեռնագրի ձևավորման պահանջները

Ապրանքային բեռնագիրը իրենից ներկայացնում է նախնական գրանցման փաստաթուղթ։ Դրա ձևակերպումը բեռնափոխադրման համար պարտադիր գործընթաց է։ Այն հաստատումն է բեռնափոխադրման պայմանագրի առկայության։ Լրացվում է բեռն ուղարկողի կողմից։ Բեռնագիրը կազմված է ապրանքային և տրանսպորտային մասերից։

  • ✓ Ապրանքային մասը ներառում է փոխադրվող ապրանքի մասին ողջ ինֆորմացիան (լրացվում է բեռն ուղարկողի կողմից)։
  • ✓ Տրանսպորտային մասը ներառում է բեռնափոխադրման գնային հաշվարկների հետ կապված տվյալները։
    • Փաստաթուղթը կազմվում է մի քանի տարբերակով՝
    • ✓ 1-ին տարբերակը պահվում է հաճախորդի մոտ և նախատեսված է գույքագրման համար՝ ապրանքահումքային արժեքները դուրս գրելիս,
    • ✓ 2-րդը փոխանցվում է բեռը ստացողին՝ նախատեսված ապրանքահումքային արժեքների համար,
    • ✓ 3-րդը փոխանցվում է տրանսպորտային ընկերության սեփականատիրոջը, ով իրականացնում է բեռնափոխադրումը (հաշվարկների հիմք է հանդիսանում),
    • ✓ 4-րդը նույնպես փոխանցվում է տրանսպորտային ընկերության սեփականատիրոջը և հանդիսանում տրանսպորտային փոխադրման վերահսկման և վարորդի աշխատանքի գնահատման հիմք։

Ցուցումներ տրանսպորտային միջոցների և բեռնարկղերի վերաբերյալ

Տրանսպորտային միջոցը, որն իրականացնում է բեռնափոխադրումը, տեխնիկապես և կոմերցիոն տեսանկյունից պետք է գտնվի լավ վիճակում։

Բեռնափոխադրման համար օգտագործվում են այն տրանսպորտային միջոցներն ու բեռնարկղերը (կախված փոխադրվող բեռից), որոնք համապատասխանում են պայմանագրում նշված տեսակին ու բեռնատարողությանը։

Ցուցումներ առաքման և բեռի հանձնման ժամկետների կարգի վերաբերյալ

Բեռնափոխադրողը առաքումն իրականացնում ու բեռը հանձնում հասցեատիրոջը բեռնագրում նախատեսված ժամկետում։ Բեռը պետք է առաքվի նշված ժամկետներից ոչ ուշ։ Եթե, ինչ-ինչ պատճառներով, պայմանագրում նշված չի եղել առաքման ժամկետները, ապա բեռի առաքումը իրականացվում է հետևյալ կերպ՝

  • ✓ Մինչև 60կմ հեռավորության դեպքում՝ 1 օր
  • ✓ Այլ երկրների տարածքում՝ 24 ժամ յուրաքանչյուր 300 կմ-ի հաշվարկով

Եթե առաքումը ձգձգվում է, բեռնափոխադրողը պարտավոր է տեղյակ պահել դրա մասին բեռն ուղարկողին ու ստացողին: Բեռնափոխադրողը փոխանցում է բեռը ստացողին՝ բեռնագրում ուղարկողի կողմից նշված հասցեով։

Մեկնաբանությունները

Թողնել ձեր մեկնաբանությունը

Խնդրում ենք գնահատել 5 բալանոց սանդղակով